Մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի շրջանում. քաղաքագետ Սուրեն Սարգսյան (ԲԱՑԱՌԻԿ)
Անցնող շաբաթվա վերջին ԱՄՆ-ը, այնուհետև Ռուսաստանը հայտարարեցին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին մասնակցության դադարեցման մասին: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանին տևական ժամանակ մեղադրում էր այդ համաձայնագրի կետերի խախտման մեջ։ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ մեղադրանքները կեղծ են ու հերքում է դրանք։
Նշեք, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։
Գործընթացի շուրջ զարգացումների հետ կապված «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ:
— Պարո՛ն Սարգսյան, ԱՄՆ-ի, այնուհետև Ռուսաստանի դուրս գալը «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից աշխարհաքաղաքական ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել։
— Վստահաբար պետք է ընդգծել, որ սա բավական վտանգավոր գործընթաց է` հաշվի առնելով համաձայնագրի կնքման ժամանակաշրջանը, պատճառներն ու պայմանները։ Այս համաձայնագրի ստորագրումը, ըստ էության, Սառը պատերազմից հետո ձևավորված համաշխարհային ընթացակարգերի, ռազմական տեխնիկայի զարգացման, ինչպես նաև միջուկային զենքի զանգացման ու տարածման հստակ մեխանիզմներ էր նախատեսում, այն է` դրանց չտարածումը, դրանց քանակը, կիրառումը և այլն։ Սա նշանակում է, որ եթե ԱՄՆ որոշում է կայացնում դուրս գալ այս համաձայնագրից, ստացվում է, որ նա այլևս ունի բացառիկ հնարավություն զարգացնել, թարմացնել իր միջուկային պոտենցիալը, ինչը, բնականաբար, բերելու է հակառակ կողմի՝ Ռուսաստանի ռեակցիային, որը ևս փորձելու է զարգացնել իր միջուկային ծրագրերն ու արսենալը։
— Կարելի՞ է համարել, որ ականատես ենք լինում սպառազինությունների նոր մրցավազքի։
— Սա ոչ թե սպառազինությունների նոր մրցավազք է, այլ կարելի է համարել սպառազինությունների մրցավազքի երկրորդ մաս։ Հարկ է փաստել, որ ռուս ամերիկյան հարաբերություններն այս պահին գտնվում են նույն իրավիճակում, ինչ Սառը պատերազմի տարիներին․ գոյություն չունի Սառը պատերազմին բնորոշ գաղափարական պայքարը սոցիալիզմի և կապիտալիզմի գաղափարախոսությունների միջև, բայց դրան փոխարինելու են եկել այլ գաղափարական առճակատումներ՝ պրոկսի պատերազմներ, վիրտուալ պատերազմներ և այլն։ Ես կարծում եմ, որ այդուհանդերձ մենք ապրում ենք երկրորդ սառը պատերազմի շրջանում։
— Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ում հանրային արձագանքը Թրամփի այս քայլին։
— Ինչպես և երթադրվում էր, բնականաբար եղան և՛ քննադատողներ, և՛ կողմնակիցներ ու աջակիցներ։ Թրամփի աջակիցները ողջունում են այս քայլը, դեմոկրատները և քննադատները բացասական են տրամադրված՝ համարելով, որ սա հավելյալ հնարավորություն է, որպեսզի Ռուսաստանը հզորացնի իր միջուկային պոտենցիալը և միջուկային արսենալը։
— Ի՞նչ ռիսկեր է պարունակում այս գործընթացը մեր տարածաշրջանի համար։
— Մեր տարածաշրջանի և առհասարակ համաշխարհային անվտանգության ճարտարապետությունը կարծես արմատական փոփոխությունների է ենթարկվում։ Այս փաստի հետ պետք է հաշվի նստել։ Հարցը բավական լայն է և չի կարող խոսք գնալ կոնկրետ տարածաշրջանի մասին, քանի որ խոսքը գնում է համաշխարհային անվտանգության հիմնաքարային համաձայնագրերից մեկի մասին: Համաշխարհային անվանգության պահպանման համար նոր մեխանիզմներ ու նոր համաձայնագրեր է անհրաժեշտ մտածել։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը առանցքային նշանակություն ունեն համաշխարհային անվտանգության հարցում, այնպես, ինչպես այսօր ունի Չինաստանը, ինչու ոչ` նաև ԵՄ-ն։
Ամփոփելով կարելի է փաստել, որ տարածաշրջանի համար վտանգավոր չի լինի, եթե հաշվի առնենք, որ ՌԴ ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշված է, որ Ռուսաստանն իր միջուկային զենքը կօգտագործի միայն այն դեպքում, երբ իր և իր ռազմավարական դաշնակիցների նկատմամբ միջուկային զենք կիրառվի։ Սա միակ մասամբ ուղիղ, մասամբ անուղղակի ձևակերպումն է, որտեղ Հայաստանը որևէ կերպ առնչվում է խնդրին։ Սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ այն քիչ կամ գրեթե անհավանական է։
— Կա՞ արդյոք այլընտրանքային պայմանագրի մասին խոսակցություն։
— Չնայած այն հանգամանքին, որ դեռևս նման խոսակցություն չկա, այնուամենայնիվ սա չի նշանակում, որ այն չի լինելու։ Կարծում եմ, որ կողմերը որոշ ժամանակ անց գալու են դրան, քանի որ և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահագների անվտանգության և նրանց ռազմավարական դաշնակիցների անվտանգության համար նման պայմանագրի գոյությունը էական նշանակություն ունի, այդ իսկ պատճառով կողմերը երկար ժամանակ չեն կարողանա խուսափել դրանից։ Ենթադրում եմ, որ հարցին մոտ ապագայում անդրադարձ կլինի։
Զրուցեց Ռոզի Միքայելյանը
այլ նյութեր այս թեմայով
- ԵՄ երկարաժամկետ առաքելություն ՀՀ-ում. աշխարհաքաղաքական պայքարի հերթական դրսևորում Այս առաքելության տեղակայումն էլ ավելի է լարելու իրավիճակը տարածաշրջանում և մեծացնելու է Հայաստանի խնդիրներն...
- Ռուսաստանը պայմանավորվել է Ադրբեջանի հետ գազի մատակարարումների ավելացման հարցում Հետագայում, երբ նրանք ավելացնեն գազարդյունահանումը, մենք կկարողանանք քննարկել նաև սվոփները:
- Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են ավիացիոն արդյունաբերության և նավաշինության ոլորտում համատեղ նախագծերի շուրջ Նա հավելել է, որ իրանական կողմը մտադիր է «ակտիվորեն իրականացնել նախագծեր այդ ոլորտներում», որտեղ դիտարկվում է...
- Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշորագույն տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ...
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած ահաբեկչությունը Միջազգային մարդասիրական իրավունքով խստիվ արգելվում են հարձակումները խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների,...
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Լոս Անջելեսի քաղաքապետը և քաղաքային խորհրդի նախագահը դիմել են ԱՄՆ նախագահին՝ Լաչինի միջանցքի հարցով Շնորհակալություն քաղաքապետ Բասին այն բանի համար, որ միացել է ինձ, որպեսզի նախագահ Բայդենին հասցնենք շրջափակումը...
- ԱՄՆ-ն հանձնառու է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ կերպով․ Բլինկենը խոսել է Փաշինյանի հետ Նա ասել է, որ առաջ գնալու միակ ուղին դիվանագիտությունն է, ինչպես նաև նշել, որ շարունակելու է անձնապես ներգրավված...
- Թեհրանը մինչև կեսգիշեր կպատասխանի ԵՄ միջուկային համաձայնագրի առաջարկներին Այսօր երեկոյան 12-ի կողմերը մենք գրավոր ձևով կտրամադրենք վերջնական պատասխանը ԵՄ-ի կողմից համակարգողին:
- Թուրքական լրատվամիջոցը նշել է Էրդողանի և Բայդենի հանդիպման հնարավոր ամսաթիվը Մինչդեռ ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ հայտարարություն են ստորագրել, որով դեմ են Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ