ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր երկիրը կարևորում է Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների սերտ փոխգործակցությունը. Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպումներ է ունեցել խորհրդարանում

parliament.am

Փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանում:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը մասնակցել է նաև խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը:

Լիլիթ Մակունցը դրական է գնահատել անցած ամիսների ընթացքում դեսպանի հետ համագործակցությունը ՀՀ Կառավարությունում և հույս հայտնել, որ այն առավել արդյունավետ կշարունակվի խորհրդարանական մակարդակում: Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում տեղ գտած՝ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող տարաբնույթ մեկնաբանություններին՝ խմբակցության ղեկավարը նշել է, որ դրանք կապված չեն հայաստանյան գործընթացների հետ և չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական տեսակետը: Նրա խոսքով՝ դրանք առանձին անհատների մեկնաբանություններ են, ինչի հետ համամիտ է եղել նաև դեսպանը:

Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն անդրադարձել է ռուսական դպրոցներում և դասարաններում հայերենի դասավանդման ծրագրերին, կարևորել երկու երկրների միջև միջմշակութային կապերի աշխուժացումը:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դրական գնահատելով անցած ամիսների համագործակցությունը, առանձնակի ընդգծել է միջխորհրդարանական և միջազգային հարթակներում շփումների ու փոխգործակցության կարևորությունը:

Նույն օրը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Զրուցակիցները խոսել են հայ-ռուսական բարեկամական հարաբերություններից, կարևորել երկու երկրների միջև կապերի դինամիկ զարգացումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ձևաչափերով ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներին առնչվող համագործակցության խորացմանը:

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է նաև ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական գործընթացները՝ ընդգծելով, որ ձևավորված է լեգիտիմության բարձր աստիճան ունեցող խորհրդարան: Անդրանիկ Քոչարյանը կարևորել է միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների համանման հանձնաժողովների համատեղ արդյունավետ աշխատանքը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկիրը կարևորում է Ռուսաստանի և Հայաստանի ուժային կառույցների սերտ փոխգործակցությունը: Նա անդրադարձել է նաև միջխորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ում և ԱՊՀ ՄԽՎ-ում համատեղ աշխատանքի կարևորությանը:

Դեսպանը շնորհավորել է Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ նա պաշտպանության և անվտանգության ոլորտում իր փորձառությունն ու գիտելիքները կուղղի խնդիրների վերհանմանն ու լուծմանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: