Կայացել է «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» գրքի շնորհանդեսը
ՀՀ ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել դեսպան Արշակ Փոլադյանի՝ «Լեռնային Ղարաբաղի հինմնախնդիր. չսպիացող վերք» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը:
Միջոցառմանը ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արտգործնախարարության ղեկավարությունը, դիվանագետներ, գիտական և դիվանագիտական շրջանակի ներկայացուցիչներ, լրագրողներ:
Միջոցառման սկզբում գրքի վերաբերյալ գիտական զեկույցով հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, պ.գ.թ., դոցենտ Արթուր Իսրայելյանը, ով իր խոսքում ընդգծեց աշխատության գիտական արժեքը՝ ներկայացնելով գրքում տեղ գտած ժամանակագրական և փաստագրական մի շարք տվյալներ:
Շնորհանդեսի մասնակիցեներին ուղղված իր խոսքում գրքի հեղինակ Արշակ Փոլադյանն ընդգծեց արաբախոս ընթերցողի սեղանին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը փաստարկված և համակողմանի ներկայացնող աշխատության հայտնվելու կարևորությունը:
Ողջունելով ներկաներին՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Արշակ Փոլադյանին այս կարևոր նախաձեռնությունն իրականացնելու համար:
«Մենք՝ հայերս, բավական ինքնավստահ և հպարտ ժողովուրդ ենք, գիտենք մեր պատմությունը, գիտենք և գնահատում ենք մեր ինքնությունը: Մենք որևէ մեկից մեզ ավելի բարձր չենք դասում, բայց գիտենք այն քաղաքակրթական արժեքը, ներդրումը, որ մենք դարեր շարունակ ունեցել ենք մարդկության պատմության մեջ: Եվ այդ առումով այն, ինչը վերաբերում է Արցախին, մեր եղբայրներին և քույրերին, վերաբերվում է յուրաքանչյուրիս, յուրաքանչյուր հայի՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում, որովհետև Արցախն իր մեջ մարմնավորում է այն, ինչը մեզ բոլորիս համար հավաքական առումով նշանակում է մեր ինքնության պաշտպանություն»:
Նախարար Մնացականյանը նաև հակիրճ անդրադարձավ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը՝ մասնավորապես նշելով, որ այն հնարավորություն ընձեռնեց անդրադառնալու խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումենրի ընթացքում բարձրացված հարցերին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ