ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիայի չորս ազդեցիկ նախարարներ Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը

BBC

Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու համար առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի երկրից դուրս գալուց: Այս մասին հայտնել Է The Sun-ը:

Նախարարները վարչապետ Մեյին սպառնացել են, որ հակառակ դեպքում «խռովությամբ» կպատասխանեն և հաջորդ շաբաթ խորհրդարանում կքվեարկեն խորհրդարանի քննարկմանը հանձնելու նախաձեռնություն: The Sun-ի տվյալներով՝ վարչապետին ուղղված կոչով հանդես են եկել աշխատանքի և թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը, լորդ-կանցլեր և արդարադատության նախարար Դևիդ Հոքը, բիզնեսի գործերի, Էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Գրեգ Քլարքը և Շոտլանդիայի գործերի նախարար Դևիդ Մանդելը: 

Թերթը բերում Է նախարարներից մեկի խոսքը. «Վարչապետը կանգնած Է ընտրության առջև, և դա նրան պարզորոշ հասկանալ են տվել: Կա՛մ նա օրակարգից կհանի առանց գործարքից ԵՄ-ից դուրս գալը և կերկարաձգի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի ժամկետը, կա՛մ նա պետք Է հեռացնի մեզանից շատերին, և այդուամենայնիվ, նա պարտություն կկրի»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: