Տասնամյակներ անց Թուրքիայում հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը. Ցեղասպանությունների մասին քննարկում ԱՄՆ-ի Կոնգրեսում
Ցեղասպանությունը փոխում է ոչ միայն այն վերապրած ժողովրդի այլեւ այն իրագործած երկրի էությունը: Այս մասին Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած քննարկմանն ընդգծեց Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության նախագահ Հենրի Թերիոլը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված քննարկումը նվիրված էր «ցեղասպանություն» եզրն առաջին անգամ գործածության մեջ դրած իրավաբան Ռաֆաել Լեմկինին, ով ամբողջ կյանքը նվիրեց ցեղասպանությունը որակող եւ դատապարտող իրավական հիմքերի ստեղծմանը:
Լեմկինի կողմից «ցեղասպանության» որակումը տալուց 75 տարի անց ցեղասպանությունները դեռ տեղի են ունենում՝ վերափոխելով թե դրանց զոհերին եւ թե՝ իրականացնողներին: Սակայն, եթե Ավստրալիայի կառավարությունն ինքը առանց որեւէ արտաքին ճնշման ճանաչեց Ավստրալիայի բնիկ բնակչության դեմ 18-19րդ դարերում իրականացրած ցեղասպանությունը, Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վնասում է նաեւ մեր օրերի Թուրքիայի զարգացմանը, նշում է Թերիոլը.
«Իրականում, կարելի է տեսնել, թե ինչպես Հայոց ցեղասպանությունն իրականացրած մարդիկ հետագայում Թուրքիայի իշխանություն կազմել եւ հենց նրանք են ուրվագծել այսօրվա Թուրքիայի ռազմական, տնտեսական եւ քաղաքական համակարգի հիմունքները: Ուստի, ինչո՞ւ ենք զարմանում, որ տասնամյակներ անց այնտեղ հարվածի տակ է նոր խումբ՝ քրդերը»:
Քննարկմանը ներկա Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսն իր կողմից շեշտեց, որ Լեմկինը հենց այն մարդն էր, որ լրացրեց ցեղասպանությունն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական բացը, սակայն, արդարության հասնելու համար այն բավարար չէ.
«Անհրաժեշտ օրենքներն առկա են, սակայն, բացակայում է այդ օրենքների նկատմամբ հարգանքը: Այդ օրենքները գործածելու համար անհրաժեշտ են նաեւ դիվանագիտական ջանքեր: Ես խորհուրդ կտայի աշխատել ժողովրդավար երկրների հանրությունների հետ, որպեսզի այդ հանրությունները պահանջեն իրենց կառավարությունից միջազգային ասպարեզում աջակցել Ցեղասպանության ճանաչմանը»:
Հենրի Թերիոլը համաձայն է՝ ցեղասպանության դեմ պայքարը մեկ անձի պայքար չէ, այն պահանջում է հանրային ջանքեր:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
