ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վենեսուելայի ճգնաժամը զարգացումներ կունենա, այդ թվում՝ տնտեսական

Վենեսուելայում ներքաղաքական լարվածությունը, որի ակունքները խորն են և բազմաշերտ, ըստ էության մեկնարկել է գործող նախագահ Մադուրոյի ղեկավարությունից առաջացած հասարակական դժգոհություններից, ինչի արդյունքում, 2015թ. երկրի Ազգային Ասամբելայի մեծամասնությունը կազմեց ընդդիմադիր ուժն, իսկ խոսնակ ընտրվեց ընդդիմադիր գործիչ Խուան Գուայդոն:

Փետրվարյան իրադարձություններից հետո, ինչի արդյունքում եղան նաև մարդկային կորուստներ, Վենեսուելայի ներքին քաղաքական ճգնաժամը հատեց երկրի սահմանները՝ կանխամտածված, թե հընթացս ներգրավելով նաև արտաքին ուժերի: Իրավիճակը դարձավ գերլարված Գուայդոյի՝ նախագահ ինքնահռչակվելուց հետո, առավել ևս, որ վերջինիս այդ պաշտոնում ճանաչեցին ԱՄՆ, Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև եվրոպական երկրներ:

Վենեսուելական քաղաքական ճգնաժամի հիմքում ներքին ու արտաքին քաղաքական հետապնդվող նպատակներից զատ, կա տնտեսական բավական մեծ գործոն, որն, ըստ էության, բացատրվում է մի քանի հիմնական փաստարկներով:

Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցինք, հասարակության իշխանամետ-ընդդիմադիր թևերի պառակտման հիմքերից էին երկրում առաջացած սոցիալական դժգոհությունները, որոնք անմիջական կապ ունեին Մադուրոյի իշխանության կողմից տնտեսավարման մեթոդի հետ: Մյուս կողմից,  պետք չէ մոռանալ Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մասին, որոնցով էլ պայմանավորվում է այլ երկրների շահերի հատումն այդ ճգանաժամի հետ: Պետք է նշել, որ Միացյալ Նահանգներն արդեն հարվածել են երկրի բյուջեի հիմնական մուտքերն ապահովող նավթային ոլորտին՝ կիրառելով վենեսուելական նավթի ձեռքբերման սահմանափակումներ: Հատկանշնական է, որ այս քայլով Միացյալ Նահանգներն անուղղակի վնաս են հասցնում նաև ռուսական և չինական տնտեսություններին, քանի որ նավթային եկամուտներից Վենեսուելան մարում էր այդ երկրների կողմից վաճառված պարտատոմսերի պարտքը: Արդյունքում՝ վենեսուելական կրճատված բյուջետային մուտքերը լուրջ ֆինանսական սպառնալիք են նաև նշված երկրների պարտավորությունները չկատարելու մասով:

Այս ամենն անշուշտ ենթադրում է  նավթի շուկայի և՛ կոնյուկտուրային, և՛ գնային փոփոխություններ: Երկուսի մասով էլ արդեն որոշակի տեղաշարժեր կան: Մասնավորապես, գների աճ է նկատվում ծանր նավթի շուկայում (Վենեսուելան ԱՄՆ-ին հիմնականում ծանր նավթ է վաճառում): Լիսաբոնից Մոսկվա է տեղափոխվում նաև վենեսուելական PDVSA ազգային նավթային ընկերության գրասենյակը՝ նպատակը «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի»  հետ համագործակցության խորացումն է:

Զարգացումները, կարծես, խոստանում են ավելի բուռն լինել: Այդ թվում՝ ԱՄՆ տարբեր մակարդակներով հայտարարվել է Վենեսուելայում ռազմական ուժի կիրառման հավանականության մասին:  Բնական է, որ նման զարգացումները «սև ոսկու» շուկայում հետևանքներ կունենան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: