Վենեսուելայի ճգնաժամը զարգացումներ կունենա, այդ թվում՝ տնտեսական
Վենեսուելայում ներքաղաքական լարվածությունը, որի ակունքները խորն են և բազմաշերտ, ըստ էության մեկնարկել է գործող նախագահ Մադուրոյի ղեկավարությունից առաջացած հասարակական դժգոհություններից, ինչի արդյունքում, 2015թ. երկրի Ազգային Ասամբելայի մեծամասնությունը կազմեց ընդդիմադիր ուժն, իսկ խոսնակ ընտրվեց ընդդիմադիր գործիչ Խուան Գուայդոն:
Փետրվարյան իրադարձություններից հետո, ինչի արդյունքում եղան նաև մարդկային կորուստներ, Վենեսուելայի ներքին քաղաքական ճգնաժամը հատեց երկրի սահմանները՝ կանխամտածված, թե հընթացս ներգրավելով նաև արտաքին ուժերի: Իրավիճակը դարձավ գերլարված Գուայդոյի՝ նախագահ ինքնահռչակվելուց հետո, առավել ևս, որ վերջինիս այդ պաշտոնում ճանաչեցին ԱՄՆ, Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաև եվրոպական երկրներ:
Վենեսուելական քաղաքական ճգնաժամի հիմքում ներքին ու արտաքին քաղաքական հետապնդվող նպատակներից զատ, կա տնտեսական բավական մեծ գործոն, որն, ըստ էության, բացատրվում է մի քանի հիմնական փաստարկներով:
Առաջին հերթին, ինչպես արդեն նշեցինք, հասարակության իշխանամետ-ընդդիմադիր թևերի պառակտման հիմքերից էին երկրում առաջացած սոցիալական դժգոհությունները, որոնք անմիջական կապ ունեին Մադուրոյի իշխանության կողմից տնտեսավարման մեթոդի հետ: Մյուս կողմից, պետք չէ մոռանալ Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մասին, որոնցով էլ պայմանավորվում է այլ երկրների շահերի հատումն այդ ճգանաժամի հետ: Պետք է նշել, որ Միացյալ Նահանգներն արդեն հարվածել են երկրի բյուջեի հիմնական մուտքերն ապահովող նավթային ոլորտին՝ կիրառելով վենեսուելական նավթի ձեռքբերման սահմանափակումներ: Հատկանշնական է, որ այս քայլով Միացյալ Նահանգներն անուղղակի վնաս են հասցնում նաև ռուսական և չինական տնտեսություններին, քանի որ նավթային եկամուտներից Վենեսուելան մարում էր այդ երկրների կողմից վաճառված պարտատոմսերի պարտքը: Արդյունքում՝ վենեսուելական կրճատված բյուջետային մուտքերը լուրջ ֆինանսական սպառնալիք են նաև նշված երկրների պարտավորությունները չկատարելու մասով:
Այս ամենն անշուշտ ենթադրում է նավթի շուկայի և՛ կոնյուկտուրային, և՛ գնային փոփոխություններ: Երկուսի մասով էլ արդեն որոշակի տեղաշարժեր կան: Մասնավորապես, գների աճ է նկատվում ծանր նավթի շուկայում (Վենեսուելան ԱՄՆ-ին հիմնականում ծանր նավթ է վաճառում): Լիսաբոնից Մոսկվա է տեղափոխվում նաև վենեսուելական PDVSA ազգային նավթային ընկերության գրասենյակը՝ նպատակը «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» հետ համագործակցության խորացումն է:
Զարգացումները, կարծես, խոստանում են ավելի բուռն լինել: Այդ թվում՝ ԱՄՆ տարբեր մակարդակներով հայտարարվել է Վենեսուելայում ռազմական ուժի կիրառման հավանականության մասին: Բնական է, որ նման զարգացումները «սև ոսկու» շուկայում հետևանքներ կունենան:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ