ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ նոր դեսպանն Ադրբեջանում. ի՞նչ ուղի է անցել Էրլ Լիտցենբերգերը

2019թ. մարտի 12-ին Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրլ Լիտցենբերգերը հանձեց իր հավատարմագրերն Իլհամ Ալիևին՝ այդպիսով պաշտոնապես ստանձնելով Ադրբեջանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը:

Ի՞նչ է մեզ հայտնի Էրլ Լիտցենբերգերի մասին:

Էրլ Լիտցենբերգերը սովորել է Միդելբուրի քոլեջում, ինչպես նաև հեռահար ուսուցմամբ՝ ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Նա արժանացել է ԱՄՆ պետդեպարտամենտի տասնհինգ արժեքավոր նվերների, ինչպես նաև պարգևատվրվել է ՆԱՏՕ-ի «Աֆղանստան» կրծքանշանով: Տիրապետում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն և բուլղարերեն լեզուներին:

Էրլ Լիտցենբերգերն իր դիվանագիտական կարիերան սկսել է 1984-1986թթ Ալժիրի ԱՄՆ դեսպանատանը՝ քաղաքական հարցերով պատասխանատուի պաշտոնում: Է. Լիտցենբերգերը կարերային դիվանագետ է, 2018թ.-ին ստաձնել է Պետական դեպարտամենտի քաղաքական-ռազմական բյուրոյի ավագ խորհրդականի պաշտոնը: 30 տարուց ավելի արտերկրում ծառայելու ընթացքում Է. Լիտցենբերգերն աշխատել է Եվրոպայի, հատկապես Բալկանյան երկրկների և Եվրասիայի ուղղությամբ:

Նախկինում աշխատել է Պետդեպարտամենտում որպես ավագ գիտաշխատող: Համաձայն ԱՄՆ Պետական դեպարտամենտի տվյալների, Էրլ Լիտցենբերգերը 2017-2018թթ. աշխատել է  Գերմանիայի Մարշալի հիմնադրամում, 2014-2017թթ. զբաղեցրել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության տեղակալի պաշտոնը, 2013-2014թթ. եղել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավագ քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ: Իսկ ավելի ուշ՝ 2006-2009թթ. և 2010-2013թթ. զբաղեցրել է Բելգրադում և Բիշքեկում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում ղեկավարների տեղակալի պաշտոնները: Այդ թվում, Էրլ Լիտցենբերգերը զբաղեցրել է Ֆրանսիայում հյուպատոսության պատասխանատուի պաշտոնը, Քաղաքական ռազմական գործերի բյուրոյում ստանձնել է քաղաքական հարցերով պատասխանատուի պաշտոնը, եղել  է Պետքարտուղարի տեղակալի հատուկ խորհրդական: Զբաղեցրել է քաղաքական հարցերով պատասխանատուի պաշտոնը Սոֆիա քաղաքում, իր ծառայությունն իրականացրել է նաև Ղազախստանի ԱՄՆ դիվանագիտական առաքելությունում՝ ղեկավարելով քաղաքական-տնտեսական բաժինը և այլն:

Նորանշանակ դեսպանը 2018թ. հոկտեմբերի 4-ին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածության ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին վկայություն տալու ժամանակ անդրադարձել է Հարավային Կովկասի մի շարք հարցերին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն և Ադրբեջանը 20 տարուց ավելի համագործակցում են էներգետիկ անվտանգության շրջանակներում, ինչպես նաև անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթուղու կառուցմանը որակել է այն, որպես դիվանագիտական հաջողություն, այդ թվում անդրադարձել է գազային միջանցքի հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մաս: Կարելի է փաստել, որ այստեղ ակնհայտորեն առկա է ակնարկ ներկայումս Ռուսաստանի և Գերմանիայի միջև կառուցվող «Հյուսիսային հոսք 2» գազուղուն, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը կարող է դառնալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման սուբյեկտ՝ փաստացի շրջանցելով Ռուսաստանը:

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ Է. Լիտցենբերգերը նշել է, որ ԱՄՆ-ն, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկներից մեկը, պատրաստակամ է աշխատելու բոլոր կողմերի հետ և նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը՝ հիշատակելով ուժ և ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության սկզբունքները և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքը: Նա պարտավորվել է խաղաղության հաստատման համար ներդնել իր ջանքերը ՝ նշելով, որ ավելի մեծ առաջնահերթություն չկա, քան Հարավային Կովկասի բարգավաճ ապագան և Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Նշենք նաև, որ Էրլ Լիտցենբերգերի նշանակումը որոշակի անհանգստություն է  առաջացրել ԱՄՆ հայկական համայնքի շրջանում: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբի հրապարակած հոդվածում, կոչ էր արվում ուշադիր քննել Էրլ Լիտցենբերգերի թեկնածությունը ,որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան:   Մտահոգության հիմքում ընկած է նախորդ դասպանի  պրո-ադրբեջանական դիրքորոշում ունենալը  և ի օգուտ Ադրբեջանի կողմնակալություն դրսևորելը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: