ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան կկառուցվի

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանի կառուցմանը, գրում է asbarez.com-ը՝ վկայակոչելով Estacao Armenia- ն: 

Թանգարանը կկառուցվի Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի կողմից մայրաքաղաքի Գուրրուչագա փողոցում` Պալերմո արվարձանում գտնվող հայկական թաղամասին շատ մոտ: Նախատեսվում է նաև Ցեղասպանության գրադարան և արխիվ կառուցել։

Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկրներից է։ 1987թ․-ին երկրի նախագահ Ռաուլ Ալֆոնսինը Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923թթ․ իրականացված 1,5 մլն հայերի կոտորածը որակել է ցեղասպանություն։ 2007 թվականին Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակել է «մարդկանց միջև հանդուրժողականության և հարգանքի օր»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: