ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահը Եվրամիության գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման գործընթացի վերաբերյալ մանրամասներ:

Լոուրենս Մերեդիթն իր ղեկավարած գերատեսչության լիազորությունների շրջանակում պատրաստակամություն է հայտնել փորձագիտական աջակցություն ցուցաբերել խորհրդարանին և հանձնաժողովին՝  մասնավորապես ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության «Թուինինգ»-ի և «Թաիեքս»-ի միջոցով  համաձայնագրի  կիրարկումը հնարավորինս  արագ իրականացնելու համար:

Կողմերն անդրադարձել են նաև Արևելաեվրոպական և Արևմտաբալկանյան երկրների եվրաինտեգրման փորձին ու դրա՝ Հայաստանի համար ուսանելի և կիրառելի կողմերին :

Մտքեր են  փոխանակվել միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, կարևորվել է խորհրդարանական կապերի խորացումն ու այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքները:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման համատեքստում Արման Եղոյանն անդրադարձել է Հայաստանի անհետաձգելի առաջնահերթություններին՝ կարևորելով Եվրամիության աջակցությունը՝ մասնավորապես  ենթակառուցվացքների, ճանապարհաշինության,  ջրամբարաշինության  և  Էներգետիկայի ոլորտների զարգացմանը:

Անդրադարձ է կատարվել վերջերս Եվրամիության կողմից մշակված և արևելյան գործընկերության բոլոր 6 երկրները ներառող ենթակառուցվածքների զարգացման ծրագրին. քննարկվել են ծրագրի հայաստանյան մասի իրականացման հեռանկարներն ու մանրամասները: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: