ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքապետարանը և «Մայքրոսոֆթ»-ը Երևանի համար կմշակեն «խելացի քաղաքի» ռազմավարություն

yerevan.am

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի «խելացի քաղաք» նախաձեռնության ՏՏ խորհրդատու Ֆրեդ Սիթբոնի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից մշակված «Խելացի քաղաք» լուծումները, որոնք հաջողությամբ ներդրվել են տարբեր երկրներում և ներառում են այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ զանգերի սպասարկման կենտրոնը, հեռախոսային հավելվածները, անհատական թվային օգնականը և այլն։
Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր քայլեր է ձեռնարկում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ, որն էլ կդառնա գործնական ծրագիր՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում «խելացի» լուծումներ ապահովելու համար:
«Ուրախ ենք արձանագրել, որ խելացի քաղաք ունենալու հարցում նույն պատկերացումներն ունենք և որ Երևանն այսօր աշխարհին զուգընթաց է քայլում»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է համագործակցության ցանկացած առաջարկ:
Քաղաքային տնտեսության արդյունավետ կառավարման գործում առանձնացնելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը՝ Ֆրեդ Սիթբոնը նշել է, որ ընկերությունը կարևորում է Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցության հաստատումն ու պատրաստ է «խելացի» քաղաքի իր առաջարկները ներկայացնել:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում քննարկելու համագործակցության ուղղություններն ու Երևանի առումով հանդես գալու հստակ ռազմավարությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: