ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում կանցկացվի արցախյան գինիների համտես

Harvard Health

Ստեփանակերտում ապրիլի 7-ին Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» պաշտոնապես հանրությանը կներկայացնի իր նոր նախագծերը, որոնք ուղղված են աշխարհում Արցախի գինիների ճանաչելիության բարձրացմանը:

Նոր վարելահողերի և խաղողի դեռևս անհայտ էնդեմիկ տեսակների նկատմամբ հանրային հետաքրքրության աճով պայմանավորված, Արցախի Հանրապետությունը համաշխարհային խաղողագործության մշակույթի ասպարեզում իր ամուր դիրքը զբաղեցնելու մեծ հեռանկար ունի:

Ծնունդով Արցախից խաղողի Խնդողնի տեսակն, որը օգտագործվում է հարուստ կարմիր գինիներ արտադրելու համար, բարձր է գնահատվում մասնագետների կողմից: Խնդողնիից պատրաստում են գինիներ, որոնցից ամեն մեկը ունի իր յուրահատուկ համը, կախված վարելահողից (տարածաշրջանից, որտեղից հավաքվել է խաղողը) և մշակման գործընթացից:

2019թ. միջոցառումների շրջանակում Արցախի «Խաղողագործների ու գինեգործների միավորումը» ապրիլի 7-ին Ստեփանակերտում կանցկացնի Արցախյան գինիների համտես, որի ընթացքում Արցախի ավելի քան 15 գինեգործներ կներկայացնեն իրենց գինեգործական ձեռնարկություններն ու գինիները: Այն առաջինն է ամենամյա միջոցառումների շարքում, որտեղ յուրաքանչյուր գինեգործ, անկախ գինեգործության ոլորտում ունեցած իր տրամաչափից, հնարավորություն է ստանում աշխարհին պատմելու իր գրանցած հաջողությունների մասին, իր գինիների համար առաջխաղացում ապահովել ու գինեգործության ոլորտի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ խորհրդատվություն և օգնություն ստանալ:

Շուկայում առկա արցախյան տարբեր գինիների մասնագիտական գնահատման համար Միավորման հատուկ հրավերով Արցախ է ժամանել «Ռուսական գինիներ» և «Հայկական գինիներ» ամենամյա գինու հանրագիտարանի հեղինակ, գինու փորձագետ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր սոմեյլե Արթուր Սարգսյանն, ով արցախյան գինիների «կույր» համտես կիրականացնի, որի արդյունքները կհրապարակվեն միջոցառման պաշտոնական հատվածի ընթացքում:

Խաղողի Խնդողնի տեսակի մշակման իր փորձով կիսվելու համար միջոցառմանը մասնակցություն կունենա նաև գինեգործության մարտավարական զարգացման և մարքետինգի կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրող «WineWorks» ընկերության հիմնադիր Վահե Քյոշգուրյանը:

Մասնակիցների շրջանում կլինեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Արցախի հյուրանոցային ու ռեստորանային բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և գինու գնահատողներ:

«Արցախի Գինիների Համտես»-ի միջոցառումը տեղի կունենա 2019թ. ապրիլի 7-ին, Ստեփանակերտի Վալլեքս Գարդեն հյուրանոցի հանդիսությունների սրահում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: