«Ժողովրդի ծառան». կինոյից իրականությու՞ն
Նա արդեն եղել է նախագահ, սակայն հեռուստասերիալում: Նա երիտասարդ դերասան է, շոումեն, հաղորդավար, սցենարիստ: Նաև բիզնեսմեն, սակայն ոչ քաղաքական գործիչ: Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ և անցած ուղին էլ քաղաքական չէ: Բազմաթիվ ելույթներ է ունեցել, բայց ոչ թե քաղաքական բարձր ամբիոններից կամ հանրահավաքների հարթակներից, այլ բազմաթիվ համերգային բեմերից: Նրան արդեն բազմիցս հասցրել են կոչել «ուկրաինական Ռեյգան»:
Այո', խոսքն Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում շուրջ 5.5 մլն ընտրողների վստահության քվեն ստացած և քաղաքական տրիումֆ գրանցած Վլադիմիր Զելենսկու մասին է: Նա ստացել է ավելի շատ ձայն, քան գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և փորձառու քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն միասին:
«Կվարտալ-95» ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Զելենսկին հայտարարել է 2019թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին 2018թ. դեկտեմբերի 31-ին «Երեկոյան կվարտալ» հեռուստածրագրի ամանորյա եթերում` նոր տարու գալուստին բառացիորեն 1 րոպե պակաս:
Վլադիմիր Զելենսկու` քաղաքականության հետ առնչությունը սկիզբ է առել 2017թ. դեկտեմբերից, երբ Ուկրաինայում գրանցվեց նոր կուսակցություն` «Ժողովրդի ծառա»: Մինչ այդ, «Կվարտալ 95» ստուդիան ունեցել է հեղինակային «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալ, որի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է եղել Վլադիմիր Զելենսկին: Հեռուստասերիալն ու Զելենսկու մարմնավորած նախագահի կերպարն Ուկրաինայում բավականին մեծ ժողովրդականություն են վայելել: Այնուհետև սերիալի պրոդյուսերական թիմն ու հովանավորները որոշել են կապիտալիզացնել այդ մեծ ժողովրդականությունն ու անվանել ստեղծվելիք կուսակցությունը հենց «Ժողովրդի ծառա»: Իհարկե, այդ ժամանակ Զելենսկին հավատացնում էր, թե «Ժողովրդի ծառա»-ն դեռ քաղաքական նախագիծ չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 31-ին պարզ դարձավ, թե ինչ նպատակի է ծառայելու այն:
Զելենսկին հայերի ու Հայաստանի մասին
Մարտի 31-ին նախագահի ընտրություններում քվեարկությունից հետո Ազատություն ռադիոկայանի «Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Եղե՞լ եք Երևանում» հարցին ի պատասխան Զելենսկին նշել է հետևյալը. «Շատ գեղեցիկ երկիր է: Մեր կոլեկտիվում հրաշալի մի հայ կա: Ես եղել եմ Երևանում: Շատ գեղեցիկ քաղաք է: միշտ թվացել է, թե զիլ դիզայներներ են նախագծել այն... Ճիշտ է, ես շատ վաղուց եմ եղել, 97-ին: Բայց հիշում եմ, մենք մի ժամանակ ՈՒՀԱ էինք խաղում, եզրափակչում «Նոր հայերի» հետ էինք խաղում, «Նոր հայերի» հետ նաև չեմպիոնների բարձրագույն լիգայում էինք: Այնպես որ, նրանք էին մեզ այնտեղ հրավիրել: Հիասքանչ ելույթներ էին: Մարդիկ, ինչպես և մեզ մոտ, ջերմ ու բարեհամբույր են»:
Հ.Գ.
Վլադիմիր Զելենսկին այնքան պոպուլյար և սիրված է Ուկրաինայում, որ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, փաստաթղթեր հանձնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակցիները նրանից ինքնագիր են ուզել:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան Ուկրաինային է մատակարարում Սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային ռումբեր. Foreign Policy Տանկեր ոչնչացնելու համար նախատեսված այս զինամթերքի փոքր ռումբերն անմիջապես չպայթելու դեպքում կարող են տարիներ...
- Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ. Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։
- Ուկրաինայի ներքաղաքական կյանքում նոր փուլ է մեկնարկում. Հայաստանը պետք է նախաձեռնող լինի Գերագույն Ռադայի նախորդ գումարման կազմում Հայաստանի հետ բարեկամական խումբը գլխավորում էր Օլեգ Լյաշկոյի ռադիկալ...
- Զելենսկու կուսակցությունն ավելի քան 42 տոկոս է հավաքում Ռադայի ընտրություններում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացել են հուլիսի 21-ին:
- Սահակաշվիլին հանել է իր կուսակցությունը Գերագույն Ռադայի ընտրություններից Ֆեյսբուքյան իր էջում հրապարակած հայտարարության մեջ Սահակաշվիլին իր այս որոշումը բացատրում է նրանով, որ Ուկրաինայի...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ