ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ժողովրդի ծառան». կինոյից իրականությու՞ն

EurActiv

Նա արդեն եղել է նախագահ, սակայն հեռուստասերիալում: Նա երիտասարդ դերասան է, շոումեն, հաղորդավար, սցենարիստ: Նաև բիզնեսմեն, սակայն ոչ քաղաքական գործիչ: Երբեք չի զբաղեցրել պետական պաշտոններ և անցած ուղին էլ քաղաքական չէ: Բազմաթիվ ելույթներ է ունեցել, բայց ոչ թե քաղաքական բարձր ամբիոններից կամ հանրահավաքների հարթակներից, այլ բազմաթիվ համերգային բեմերից: Նրան արդեն բազմիցս հասցրել են կոչել «ուկրաինական Ռեյգան»:

Այո', խոսքն Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում շուրջ 5.5 մլն ընտրողների վստահության քվեն ստացած և քաղաքական տրիումֆ գրանցած Վլադիմիր Զելենսկու մասին է: Նա ստացել է ավելի շատ ձայն, քան գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և փորձառու քաղաքական գործիչ Յուլիա Տիմոշենկոն միասին:

«Կվարտալ-95» ստուդիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Զելենսկին հայտարարել է 2019թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին 2018թ. դեկտեմբերի 31-ին «Երեկոյան կվարտալ» հեռուստածրագրի ամանորյա եթերում` նոր տարու գալուստին բառացիորեն 1 րոպե պակաս:

Վլադիմիր Զելենսկու` քաղաքականության հետ առնչությունը սկիզբ է առել 2017թ. դեկտեմբերից, երբ Ուկրաինայում գրանցվեց նոր կուսակցություն` «Ժողովրդի ծառա»: Մինչ այդ, «Կվարտալ 95» ստուդիան ունեցել է հեղինակային «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալ, որի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարն է եղել Վլադիմիր Զելենսկին: Հեռուստասերիալն ու Զելենսկու մարմնավորած նախագահի կերպարն Ուկրաինայում բավականին մեծ ժողովրդականություն են վայելել: Այնուհետև սերիալի պրոդյուսերական թիմն ու հովանավորները որոշել են կապիտալիզացնել այդ մեծ ժողովրդականությունն ու անվանել ստեղծվելիք կուսակցությունը հենց «Ժողովրդի ծառա»: Իհարկե, այդ ժամանակ  Զելենսկին հավատացնում էր, թե «Ժողովրդի ծառա»-ն դեռ քաղաքական նախագիծ չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերի 31-ին պարզ դարձավ, թե ինչ նպատակի է ծառայելու այն:

Զելենսկին հայերի ու Հայաստանի մասին

Մարտի 31-ին նախագահի ընտրություններում քվեարկությունից հետո Ազատություն ռադիոկայանի «Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Եղե՞լ եք Երևանում» հարցին ի պատասխան Զելենսկին նշել է հետևյալը. «Շատ գեղեցիկ երկիր է: Մեր կոլեկտիվում հրաշալի մի հայ կա: Ես եղել եմ Երևանում: Շատ գեղեցիկ քաղաք է: միշտ թվացել է, թե զիլ դիզայներներ են նախագծել այն... Ճիշտ է, ես շատ վաղուց եմ եղել, 97-ին: Բայց հիշում եմ, մենք մի ժամանակ ՈՒՀԱ էինք խաղում, եզրափակչում «Նոր հայերի» հետ էինք խաղում, «Նոր հայերի» հետ նաև չեմպիոնների բարձրագույն լիգայում էինք: Այնպես որ, նրանք էին մեզ այնտեղ հրավիրել: Հիասքանչ ելույթներ էին: Մարդիկ, ինչպես և մեզ մոտ, ջերմ ու բարեհամբույր են»:

Հ.Գ.  

Վլադիմիր Զելենսկին այնքան պոպուլյար և սիրված է Ուկրաինայում, որ, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, փաստաթղթեր հանձնելիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակցիները նրանից ինքնագիր են ուզել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: