ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան հրաժարվեց առանց գործարքի Brexit-ի դեպքում նախատեսված գործողությունների ծրագրից. The Guardian

Фокус

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչև հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ապրիլի 12-ին հայտնել է The Guardian թերթը:
Ընդսմին Operation Yellowhammer անվանված ծրագրի իրագործման նախապատրաստման ծախսերը, ըստ հրատարակության տվյալների, արդեն գերազանցել են 1,5 մլրդ ֆունտ ստեռլինգը (գրեթե 2 մլրդ դոլար):

«Մենք հրաժարվեցինք օպերատիվ պլանից, և այդ որոշումն անհապաղ ուժի մեջ է մտնում»,-թերթը մեջբերել է նախարարների կաբինետի հայտարարությունը: Նման միջոցներ, ինչպես պարզ է դառնում հաղորդագրությունից, հետագայում կձեռնարկվեն «միայն համակողմանի քննարկումից հետո»: 
«Որպես պատասխանատու կառավարություն, մենք ավելի քան երկու տարի պատրաստվում էինք այն բանին, որ նվազագույնի հասցնենք ամեն տեսակ խափանումները գործարքի բացակայության դեպքում»,-իր հերթին նշել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցիչը: Սակայն վերջին իրադարձությունների լույսով, հատուկ միջոցների ընդունման ժամկետները, նրա խոսքով, վերանայվել են: «Մենք այսուհետև էլ անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք» ծագող խնդիրները լուծելու նպատակով»,- հավաստիացրել է նա:
Ծրագրին համապատասխան, նախատեսվում էր Միացյալ Թագավորությունում մտցնել «օպերատիվ կառավարման» հատուկ համակարգ, որը կներառեր գրեթե 6 հազար մարդ: Այն կոչված էր կանխելու, մասնավորապես, պարենամթերքի, վառելիքի, ֆինանսական ոլորտում ռեսուրսների անբավարարությունը: Նրա աշխատակիցները սերտորեն կապված են արտակարգ հանգամանքներում, տվյալ դեպքում՝ առանց գործարքի Brexit-ի պայմաններում, երկրի կառավարմանը մասնակցող առաջատար նախարարությունների ու գերատեսչությունների հետ: Դրանց թվում են՝ շրջակա միջավայրի պահպանության, պարենամթերքի և գյուղատնտեսական զարգացման, տրանսպորտի, ֆինանսների նախարարությունները և թագավորական հարկային-մաքսային ծառայությունը: 
Մեծ Բրիտանիան ԵՄ-ն պետք է լքեր 2019 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ դուրս գալու մասին գրավոր ծանուցում տալուց երկու տարի անց: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: