ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության ոստիկանության պետը Վալերիյ Օսիպյանին պարգևատրեց որսորդական հրազենով

Armenpress

Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Իգոր Գրիգորյանը ՀՀ ոստիկանության օրվա 101-ամյակի կապակցությամբ «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով պարգևատրեց ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Օսիպյանին: 

Գրիգորյանն Օսիպյանի պարգևը հանձնեց ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ընթացքում:

«Արցախի Հանրապետության ոստիկանության հետ սերտորեն համագործակցելու, ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման, ոստիկանության կայացման, զարգացման, օրինականության ամրապնդման գործում զգալի ավանդ ներդնելու, ինչպես նաև ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի, հրամայում եմ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վալերիյ Ռազմիկի Օսիպյանին պարգևատրել «Տաբար» մոդելի որսորդական ողորկափող հրազենով»,- նշված է հրամանի տեքստում:

Արցախի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին նաև ՀՀ ոստիկանության համակարգի մի շարք աշխատակիցներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: