ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ Ինքնիշխան ինտերնետ. օրինագիծը կյանքի կոչելը դյուրին չի լինելու

2019թ. ապրիլի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Կապի մասին» և «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» Դաշնային օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը հակիրճ քաղաքական հարթակում անվանում են «Ինքնիշխան ինտերնետի» օրինագիծ: Օրինագիծը ներկայացվել է նախագահին, ով պետք է  հաստատի կամ հետ ուղարկի այն 14 օրվա ընթացքում: 2019թ. ապրիլի 15-ին, վերոնշյալ օրինագիծը հաստատել էր նաև Պետական դուման՝ 307 կողմ և 68 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Ինքնիշխան ինտերնետի» օրինագիծը Պետդումա ներկայացրեցին Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, նրա առաջին տեղակալ և կուսակից Լյուդմիլա Բոկովան Միացյալ Ռուսաստան կուսակցությունից, և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Անդրեյ Լուգովոնը: Ըստ ռուս մասնագետների, այն թույլ է տալու վերահսկել և կառավել ռուսական ինտերներտի՝ «Ռունետի», տրաֆիկը: 

Օրինագիծը լայն հնարավորություններ է ընձեռում Ռուսկոմնադզորին: Օրինագծի հաստատումը պարտավորեցնելու է բոլոր ինտերնետ օպերատորներին հատուկ սարքեր տեղադրել, որոնք զտելու են ցանկացած տեղեկատվություն և արգելափակելու են արգելված կոնտենտը, ինչպես նաև հավքելու և պահպանելու են ցանցային հասցեների տեղեկատվութունը և այլն:

Այս օրինագիծը հանրային դժգոհության ալիք առաջացրեց: 2019թ. մարտի 10-ին Մոսկվայում Ազատական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որին մասնակցեց մոտ 10.000 մարդ: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ ղեկավարությունն ուղակիորեն փորձ է անում սահմանափակել և վերահսկել իրենց ինտերնետ հասանելիությունը:

Օրինագծի հեղինակներն ավելի վաղ հայտարարել էին, որ այն միտում չունի սահմանափակելու ինտերնետ հասանելիությունը ռուս ժողովրդի համար, այլ մշակված է արտաքին թշնամուց, մասնավորապես՝ 2018 մայիսին ԱՄՆ կողմից ընդունած ազգային կիբերանվտանգության ռազմավարությունից պաշտպանվելու նպատակով: Ինչպես նշում են ռուս մասնագետները, ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը հնարավորություն է տալիս վերահսկել ինտերնետ տրաֆիկը և ընթերցել ինտերնետով փոխանցվող յուրաքանչյուր տեղեկատվություն, և որ սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ իրենք գնում են նման քայլերի:

Անկախ հայտարարվող նպատակներից՝ այս օրինագիծը նվազեցնելու է ՌԴ-ում ինտերնետի ազատության մակարդակը՝ իշխանությանը տալով լրացուցիչ լծակներ: Առանց այդ էլ, Ռուսաստանը համացանցի ազատության վարկանիշային աղյուսակում ընդգրկված է «Ոչ ազատ» խմբում: Freedom House-ի կողմից հրապարակած ինտերնետ ազատության 2017թ. զեկույցում Ուսասատանը  զբաղեցնում էր  66-րդ, իսկ 2018 թ.-ին՝ 67-րդ տեղը:

Վերոնշյալից զատ կառավարությունից նաև առնվազն 20 միլիարդ ռուբլիի ներդրումներ կպահանջվեն՝ օրինագիծը կյանքի կոչելու համար, ինչն, իր հերթին, հասարակության շրջանում դժգոհության տեղիք է տալիս:

Մոսկվայի այս որդեգրած քաղաքականությունը կարող է իր դրսևորումներն ունենալ նաև  թե՛ դաշնակից պետությունների և թե՛ այլ երկրների հետ համացանցային հարթության վրա ՌԴ-ի հարաբերություններրում:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: