ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում քննարկված որոշ հարցեր ռիսկային են մեր տնտեսության համար

Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում բարձրաձայնվեցին մի շարք առանցքային հարցեր՝ կապված էներգակիրների միասնական շուկաների ստեղծման, առևտրային խոչընդոտների վերացման և այլնի հետ: Գոնե հայտարարությունների մակարդակով նախանշված լուծումների իրականացման համար խոչընդոտներ չկան: Սակայն քաղաքական հայտարությունները մեկ բան են, դրանց կյանքի կոչումը՝ մեկ այլ բան:

Նման հարցերից մեկը միասնական շուկաների ստեղծման հարցն է:  Դրանք ենթադրում են միասնական առևտրային հարթակների՝ բորսաների ստեղծում: Առաջնային հարցը, որը պետք է մեզ հուզի, Հայաստանում արժեթղթերի շուկայի, բորսայական առևտրի բացակայությունն է, ինչը ենթադրում է, որ տեխնիկապես մեր երկիրը պատրաստ չէ այդ հարթակներում գործունեություն ծավալել: Տեխնիկական խնդրից զատ, մենք այստեղ առնչվում ենք նաև առավել խորքային հարցերի: Օրինակ, գազի սակագինը, միասնական շուկայի դեպքում, կորոշվի բորսաներում: Սա  մի կողմից, կարող է մրցակցության հետևանքով սակագնի նվազեցում ապահովել, մյուս կողմից՝ բավական ռիսկային է: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որը մեր արտադրության զգալի մասն իրականացվում է գազով, գործ կունենանք նաև անորոշության բարձր մակարդակի հետ:  Բացի այդ, գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեն նավթի համաշխարհային գները: Հետևաբար՝ գազի սակագներն ուղիղ կապի մեջ կլինեն նավթի անընդհատ փոփոխվող գների հետ:

Գազի սակագների հետ կապված ռիսկը կազդի նաև էլեկտրաէներգիայի արտադրության վրա: Կոնկրետ Հայաստանում հոսանք արտադրող կայանների մեծ մասն աշխատում է գազով:   Եթե հոսանքի արտադրությունը դիտարկենք էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ստեղծման համատեքստում, ապա եղածին կավելանա նաև այն պարզ հանգամանքը, որ միասնական շուկան ենթադրում է երկրների միջև ազատ առևտուր:

Մենք, որպես հոսանք արտադրող երկիր, կարող ենք ԵԱՏՄ մեկ այլ երկրից ավելի էժան ներկրելու մարտահրավերի հետ առնչվել: Սա  չի նշանակում, որ այս ոլորտում միասնական շուկան լավ չէ: Դա անխուսափելի է՝ հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացների տրամաբանությունը: Սակայն դրան պետք է պատրաստ լինեն տնտեսությունները:

Մեզ համար նիստի օրակարգային հարցերից այս պահի դրությամբ ավելի մեծ կարևորություն ունի ԵԱՏՄ հետ փոխադարձ առևտրաշրջանառության կառուցվածքի փոփոխությունը: Այսինքն, Հայաստան- ԵԱՏՄ առևտրաշրջանառության մեծ մասը բաժին է ընկնում ՌԴ հետ առևտրին, կարևոր է աշխատել առևտրային ուղիների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Մյուս կարևոր հարցը կապված է արդյունաբերական կոոպերացիաների հետ: Տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված Հայաստանն անշուշտ պետք է պահի իր առաջատար դիրքերը Միության շրջանակներում, սակայն զուգահեռ աշխատանքներ պետք է տարվեն այնպիսի ուղղություններով, որոնք ենթադրում են աշխատատեղերի ստեղծում,  տնտեսական ակտիվության աճ: Իսկ նիստի ընթացքում քննարկված արդյունաբերական կոոպերացիաների ստեղծումը կարող է նպաստել այդ խնդիրների լուծմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: