Աջական ուժերի հեղինակությունն աճում է. խորհրդարանական ընտրություններ Իսպանիայում
Իսպանիայում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Սոցիալիստական աշխատավորական կուսակցությունը հաղթել է, բայց չի ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը: Կառավարություն ձևավորելու համար սոցիալիստներն այլ, ավելի փոքր կուսակցությունների հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտություն ունեն: Վերջին 10 տարիների ընթացքում նրանք առաջին անգամ առաջին տեղում են խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Ընտրությունների գլխավոր սենսացիան դարձավ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ ծայրահեղ աջերի խորհրդարան անցնելը. Vox կուսակցությունը ստացել է Իսպանիայի ընտրողների ավելի քան 10%-ի քվեները: Իսկ աջակենտրոն Ազգային կուսակցությունը, որը գեներալ Ֆրանկոյի բռնապետական ռեժիմի տապալումից հետո մի քանի անգամ փոխարինել է սոցիալիստներին իշխանության ղեկին, գրանցել է իր նորագույն պատմության մեջ ամենացածր արդյունքը` ստանալով ձայների 16,7%-ը: Շատ փորձագետների կարծիքով հենց ծայրահեղ աջերն (Vox կուսակցությունը) են խլել նրանց ձայները:
Ինչպես այլ եվրոպական երկրներում, Իսպանիայում ևս աճում է աջ քաղաքական ուժերի ժողովրդականությունը: Իսպանական Vox-ը, ինչպես և այլ աջերը, հանդես է գալիս մուլտիկուլտուրալիզմի դեմ և միգրացիոն հոսքերի շատ խիստ սահմանափակման կողմ: Vox-ի նախընտրական ծրագրում, ի թիվս այլ հարցերի, նաև Կատալոնիայի ինքնավարության վերացումն է ու միասնական Իսպանիայի բաժանման կողմնակից կուսակցությունների արգելումը:
Ընդհանրապես, քարոզարշավի ընթացքում գլխավոր թեմաներից էին ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց պակաս Իսպանիան չունի, այլ Կատալոնիայի ճակատագիրը: Չմոռանանք, որ 2016թ. Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման փորձից հետո իրավիճակն Իսպանիայում դեռևս անկայուն է, և շատ են տարաձայնություններն այդ հարցի շուրջ: Վարչապետ Պեդրո Սանչեսը ստիպված եղավ հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն բանից հետո, երբ հենց Կատալոնիայի անկախության համար պայքարող պատգամավորները հրաժարվեցին քվեարկել 2019թ. պետական բյուջեի օգտին: Իսկ այժմ, հնարավոր է՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմելու համար վարչապետ Սանչեսը կոալիցիա կազմի նաև «Կատալոնիայի ձախ հանրապետականներ»-հետ, ովքեր արդեն իսկ նախապայման են առաջ քաշել. ինքնավար մարզի անկախության հարցի շուրջ երկխոսության վերակագնում:
Ընդհանուր առմամբ, Իսպանիայի ընտրությունները Եվրոպայում աջերի, աջ-պոպուլիստների, պոպուլիստների ժողովրդականության աճի միտման ևս մեկ ցուցիչ էին: Եվրոպայում աջերի օրակարգային հիմնական խնդիրը հակամիգրացիոն քաղաքականությունն է, Եվրոպական Միության լիազորություների սահմանափակումն ու Եվրոպայի երկրների ինքնիշխանության վերականգնումը, իսկ մի շարք երկրներում նրանց ունեցած հանրային աջակցությունն ու դրա տարածման տենդենցը վկայում են երկրորդ աշխարհամարտից հետո միավորված Եվրոպան լրջորեն բարեփոխելու անհրաժեշտության մասին:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
