ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանի պարզաբանումն Արցախյան հարցի շուրջ նոր հարցեր առաջացրեց

Մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզաբանել, թե ինչպես է պատկերացնում ժողովրդի կողմից Արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ կարծիքի հայտնումը:

«Եթե ես ունենամ բանակցությունների արդյունքում այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնելու ժողովրդին, կգամ, կհրավիրեմ՝ հնարավոր է հանրահավաք, հնարավոր է ասուլիս, հնարավոր է տեսաուղերձ, և կասեմ «այսպիսի տարբերակ կա, ժողովուրդ ջան», հանրավոր է հանրաքվե, «դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակներում բանակցել»»,- ասել է Փաշինյանը:

Այս հայտարարությունն, ըստ էության, լիովին չի բացատրում, թե ինչպես է ժողովուրդն ի պատասխան ասուլիսի, տեսաուղերձի կամ հանրահավաքի ժամանակ արված ելույթի պատասխանելու հարցին՝ ընդունո՞ւմ է առաջարկված տարբերակաը, թե՞ ոչ (այլ հարց է՝ հանրաքվեն): Սակայն, այս պահին դա այնքան էլ էական չէ:

Քիչ չէ այս ընթացքում խոսվել նաև այն մասին, որ ժողովուրդն արդեն իսկ արտահայտել է իր կամքը, և այժմ իշխանությունների խնդիրն է այդ կամքին միջազգայնորեն ընդունելի և ընկալելի ձևակերպում տալ, ամրագրել այն որպես կայացած փաստ:

Սակայն այս հայտարարության մեջ մեկ այլ ուշագրավ դրույթ կա. ասվածից ստացվում է, որ ժողովրդի դատին ներկայացվելու է ոչ թե բանակցված, համաձայնեցված տարբերակ, որ պետք է կամ համաձայնություն ստանա և կյանքի կոչվի, կամ չեղարկվի, այլ միջանկյալ փաթեթ, որը դեռ դրանից հետո նոր պետք է բանակցվի:

Դա մի կողմից կապահովի բանակցային գործընթացի թափանցիկությունը, այսինքն՝ դեռևս նախքան որևէ փաստաթղթի համաձայնեցման վերջնական փուլ մտնելը, այն կներկայացվի հանրությանը և հավանություն կստանա: Մյուս կողմից՝ կնվազեցնի իշխանությունների անձնական պատասխանատվությունը՝ առնավզն դե-յուրե: Կստացվի, որ ժողովուրդն է համաձայնվել այս կամ այն փաթեթը քննարկելուն, և հետագայում հնարավոր չի լինի իշխանություններին մեղադրել «ազգային շահերից չբխող» տարբերականեր քննարկելու մեջ:

Այլ հարց է, թե արդյո՞ք միջնորդներն ու ադրբեջանական կողմը կհամաձայնեն նախքան ստորագրումը հանրայնացնել բանակցվող փաթեթը: Եվ արդյո՞ք այս մոտեցումը փակուղային իրավիճակ չի ստեղծի բանակցային գործընթացում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: