ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շվեդիայի դատախազությունն Ասանժի գործով վճիռը կհայտարարի մայիսի 13-ին

Сегодня

Շվեդիայի դատախազությունը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննության հնարավոր վերսկսման առնչությամբ իր որոշման մասին կհայտարարի մայիսի 13-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մայիսի 9-ին դատական մարմնի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

«Դատախազի տեղակալ Եվա Մարի Փերսոնը 2019 թվականի մայիսի 13-ին կանցկացնի մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարի Ասանժի նկատմամբ գործով որոշման մասին»,- նշված է հաղորդագրության մեջ: Ասանժը 2006 թվականին հիմնել է WikiLeaks պորտալը, որտեղ հրապարակվում է գաղտնի տեղեկատվություն մի շարք կառավարությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կառավարության գործունեության մասին:

Երկյուղ կրելով Շվեդիայից Միացյալ Նահանգներ արտահանձնումից, Շվեդիա, որտեղ երկու կանայք նրան մեղադրել են սեռական ոտնձգությունների և բռնաբարության մեջ, ՝ նա 2012 թվականին ապաստան է խնդրել Լոնդոնում էկվադորի դեսպանատանը, որտեղ անընդհատ գտնվել է գրեթե յոթ տարի: Ապրիլին էկվադորը մերժել է նրան ապաստանի հետագա տրամադրումը, ինչից հետո Ասանժը ոստիկանության կողմից ձերբակալվել է 2012 թվականի կարգադրագրով Լոնդոնի դատարան չներկայանլու համար, ինչպես նաև արտահանձնման մասին պահանջի հիման վրա, որն ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին է ներկայացրել 2018 թվականին: Լոնդոնի դատարանը մայիսի 8-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատ արձակման պայմանները խախտելու համար


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: