Զինադադարի համաձայնագիր․ երեկ, այսօր, վաղը
Մայիսի 12-ին լրացավ Արցախյան պատերազմի զինադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակը։ Ուղիղ 25 տարի առաջ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարներն իրենց ստորագրությունները դրեցին մի փաստաթղթի տակ, որը պաշտոնապես վերջ դրեց պատերազմին և պետք է հենք ապահովեր խաղաղ միջավայրում հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու և խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Իսկ իրականում 25 տարի շարունակ ունեցանք «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն», պարբերաբար սրվող իրավիճակ սահմաններին, զոհեր և վիրավորներ՝ թե՛ զինվորների, թե՛ խաղաղ բնակչության շրջանում։ Իսկ 2016-ի ապրիլին Ադրբեջանն անգամ սանձազերծեց նոր պատերազմ․․․
Զինադադարի համաձայնագրի կնքումից մեկ տարի անց՝ 1995-ին, համաձայնեցվել են նաև դրա ամրապնդման միջոցները։ Սակայն, դա նույնպես չի ապահովել համաձայնագրի լիարժեք պահպանումը։ Ադրբեջանը մշտապես խուսափել է այս կամ այն սրացման համար իր մեղավորությունն ընդունելուց, իսկ Քառօրյա պատերազմից հետո նույնիսկ ջանքեր էր գործադրում չեղարկելու 1994-ի եռակողմ համաձայնագիրը, իբրև թե այն փոխարինելով Մոսկվայում 2016 ապրիլի 5-ին Ադրբեջանի և Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի բանավոր պայմանավորվածությամբ։ Դա, բնականավար, Բաքվին անել չհաջողվեց։
Ավելին, Ապրիլյան պատերազմից հետո նոր արդիականություն ստացավ հրադադարն ամրապնդելու և միջազգայնորեն վերահսկելի մեխանիզմներ ստեղծելու հարցը։ Արդյունքում, ձեռք բերվեցին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնցով ամրագրվեց նման մեխանիզմ ստեղծելու պարտավորությունը։ Ենթադրվում էր ստեղծել բոլոր կողմերի և միջնորդների համար թափանցիկ մեխանիզմ, որը թույլ կտար արձանագրել զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք և մատնանշել նախաձեռնող կողմին։ Բաքուն ամեն ինչ արեց այդ մեխանիզմի ներդրումը թույլ չտալու, այդ պայմանավորվածությունների կատարումն օրակարգից դուրս բերելու ուղղությամբ։
Այդ նպատակով Բաքուն օգտագործեց նաև 2018թ․-ին Դուշանբեում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձեռք բերած բանավոր պայմանավորվածությունը՝ հրադադարը պահպանելու վերաբերյալ։ Եվ ադրբեջանական կողը նույնիսկ բավական երկար հարաբերականորեն հավատարիմ էր մնում այդ պայմանավորվածությանը՝ նպատակ հետապնդելով ցույց տալ, որ հարկ չկա վերադառնալու անցյալին, կարելի է նոր իշխանությունների հետ նոր պայմանավորվածություններով առաջ շարժվել։ Իրական նպատակը միջազգային մեխանիզմից, և դրա հնարավոր հետևանքներից խուսափելն է։
Բաքվի կեղծ կառուցողականությունը երկար չտևեց, և վերջին երկու շաբաթվա ընթացքում կրկին ակտիվացան խախտումները, հայկական կողմն ունեցավ երկու վիրավոր։ Ինչպես մայիսի 8-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, այդ միջադեպերն օպերատիվ կապի միջոցով քննարկվում են ադրբեջանական կողմի հետ, սակայն վերջինս նույնպես մեղադրանքներ ունի, և կողմերը փորձում են պարզաբանել իրավիճակը։ Եվ նման զարգացումն անակնկալ չէր, քանի որ միամտություն էր Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ կտրուկ դրական փոփոխություններ ակնկալելը։
Ավելին, մայիսի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց՝ քննադատելով Հայաստանի քաղաքական ղեկավարության մասնակցությունը Շուշիի ազատագրման տարեդարձի միջոցառումներին և հայտարարեց, որ «հայկական կողմն է պատասխանատվություն կրելու հետագա հնարավոր զարգացումների համար»։ Այսինքն, կրկին Բաքվից սպառնալիք հնչեց։
Փորձը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Բաքվի բարի կամքի վրա հենվելով ինչ-ինչ գործընթացներ զարգացնելն ու դրանց հետ հույսեր կապելը ոչ մի տեղ տանող ճանապարհ է։ Նույնիսկ ռիսկային է, քանի որ Բաքուն հայկական կողմերի լավատեսությունն ու հավատարմությունը պայմանավորվածություններին օգտագործում է իր շահերն առաջ մղելու համար։
Այո՛, անցած երեք տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել հասնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարմանը, այո՛, Դուշանբեի պայմանավորվածությունը մի քանի ամիս հարաբերական անդորր է հաստատել և կյանքեր փրկել։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում, միևնույն է, հարկավոր են ավելի գործուն, ավելի կենսունակ և երաշխավորած մեխանիզմներ։ Դա կարող են լինել ոչ միայն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները (որոնք, սակայն, պետք է պահել օրակարգում և մշտապես ուշադրություն հրավիրել դրանց վրա), այլ նաև նոր եռակողմ փաստաթղթի ստորագրումը՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ։
Միայն եռակողմ պայմանավորվածությունը թույլ կտա լիարժեք վերահսկել իրավիճակը, և միայն միջազգային հանրության համար թափանցիկ և վստահելի մեխանիզմները թույլ կտան հետագայում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին խլված կյանքերի համար։ Հակառակ դեպքում, այդ ամենը միայն քաղաքական խաղեր են, որոնք քիչ առնչություն ունեն կառուցողականությանը և անվտանգությանը։
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ