ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետաքրքիր փաստեր չինական խոհանոցի մասին. պատրաստում ենք հավի Կունգ–Բաո

xohanoc.am

Չինաստանի խոհարարական արվեստը կատարելագործվել է դարերի ընթացքում: Իր գոյության ավելի քան 3000 տարիների ընթացքում այն պահպանել է բոլոր արժեքավոր հմտությունները, որոնք չինական ճաշատեսակները դարձնում են առավել առողջ և համեղ:

Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված ամենահին գտածոները, որոնք վկայում են չինացիների բավական բարձր գաստրոնոմիկ մակարդակի մասին, հայտնաբերվել են Անյանգ քաղաքում: Դրանք բրոնզե կճուճներ են, դանակներ, խոհանոցային տախտակներ, շերեփներ և այլ պարագաներ: Դեռևս մ.թ.ա. 770-221թթ.  Չինաստանում եղել են հանրային ռեստորաններ, իսկ մոտ 1500 տարի առաջ կազմվել է խոհարարական գիրք: Արդեն այդ ժամանակ խոհարարական արվեստը լուրջ ուսումնասիրության առարկա էր, որը մասամբ բացատրվում է ուտեստի պատրաստման հանդեպ չինացիների հատուկ վերաբերմունքով:
Չնայած չինական խոհանոցի տարածաշրջանային բազմազանությանը, սննդի պատրաստման որոշ կանոնները համընդհանուր են բոլորի համար: Չինաստանի խոհարարական կանոնները խոհարարից պահանջում են, որ սնունդը լինի ոչ միայն համեղ, այլև օգտակար, իսկ երբեմն նաև բուժիչ: Որոշ հարավչինական ճաշատեսակներ, որոնք հատկապես կծու են, համարվում են ուժեղ աֆրոդիզիակներ, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Համարվում է նաև, որ Հարավային Չինաստանի բրնձի թուրմերը ոչ միայն ուժեղացնում են տղամարդկային ուժը, այլև օգնում են պայքարել բազմաթիվ հիվանդությունների դեմ, որոնցից են օրինակ, հազը կամ գլխացավը:

Գրեթե բոլոր ճաշատեսակների բաղադրատոմսում ներառում են շատ թունդ խոտաբույսեր (հստակ հարաբերակցությամբ), որոնց մեծ մասը համարվում են նաև բուժիչ: Զարմանալի չէ, որ հին ժամանակներում խոհարարի, բժիշկի և դեղագործի մասնագիտությունները սովորաբար համակցված էին:
Չինաստանում կարծում են, որ սնունդը մարդկանց տրվում է երկնքից, որի արդյունքում չինացիները ծանոթ չեն «ոտքի վրա մի բան ուտել» հասկացությանը: Ուտելը միշտ համարվում է ազգի և մշակույթի շփման պահը: Հացկերույթի համար ճաշատեսակները ընտրվում են այնպես, որ նրանց մեջ գերակշռեն հեղուկ և ոչ չոր կերակուրներ: Օրինակ, մեծ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ մինչև 40 տարբեր ուտելիքներ է մատուցվում, իսկ կլոր սեղանի շուրջ նստած բոլոր մարդկանց սովորաբար եփած բրինձ և փայտիկներ են տալիս: Սեղանի կենտրոնում դրվում են ընդհանուր ուտեստներ: Սկզբում նրանք խմում են կանաչ թեյ `առանց շաքարի, ապա նրանց մատուցվում են սառը խորտիկներ, սովորաբար դրանք մսի, ձկների կամ բանջարեղենի փոքր կտրատված կտորներ են: Չինացիները ուտում են, դանդաղ և քիչ-քիչ` վայելելով ուտելու ողջ պրոցեսը: Այնուհետև անցնում են բրնձին, որն ուտում են վրան սոուս ավելացնելով: Դրան հաջորդում է բրնձի գինին կամ մատան: Հացկերույթի վերջում մատուցվում է արգանակ ու կրկին թեյ, սակայն դրա մեջ մի քիչ յուղ են ավելացնում: Նրանց կարծիքով, սննդի ընդունման այս կարգը համարվում է առավել օգտակար մարսողության համար:
Սպասքավորումը ևս ավանդական չինական խոհանոցի շատ կարևոր մասն է. ընդունված է խուսափել գունային կտրուկ համադրումներից: Բուն ուտելիքները բաղկացած են մանր կտրատված սնունդից (ցորենի, քրիզանթեմի տերևների տեսքով), արդյունքում ստանալով թռչունների, ձկների, ծաղիկների, մրգերի, դրակոնների կամ բնապատկերային տեսարաններ:

Ակնհայտ թվացող համային անհամադրելիությունը ևս չինական խոհանոցի առանձնահատկություններից է: Դրանց օրինակները շատ են`«խոզի միս ձկան բույրով», «մրգային համով տավարի միս», քաղցր ու թթու վարունգ և այլն: Ճիշտ պատրաստված ձուկը չի կարող ձկան համը ունենալ, կարծում են չինացիները:

Փորձենք պատրաստել հեշտ բաղադրատոմս ունեցող Հավի Կունգ – Բաո, որի համար մեզ անհրաժեշտ է՝

300 գրամ հավի կրծքամսին՝

2 հատ կանաչ պղպեղ,

2 պճեղ սխտոր

1 հատ կոճապղպեղ,

կծու պղպեղ

50 գրամ ընկույզ,

4 ճաշի գդալ սոյայի սոուս,

2 հատ ձու,

1.5 ճաշի գդա օսլա,

1 թեյի գդալ քացախ,

1 ճաշի գդալ շաքարավազ,

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը կտրտել խորանարդաձև, վրան լցնել օսլա, սոյայի սոուս և ձու: Թողնել 1 - 2 ժամ: Տապակի մեջ 2 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, լցնել կտրտած հավի կրծքամիսը, անընդհատ խառնելով՝ տապակել 3-5 րոպե, դատարկել քամիչի մեջ: Բուսայուղից 2 ճ. գդալի չափ վերադարձնել տապակի մեջ, մեջը գցել մանրացրած չոր չիլի պղպեղը, ընկույզը, տաքդեղը, քացախը, շաքարավազը, կոճախղեղը, սխտորը և տապակել 3 - 5 րոպե:

Պատրաստի 2 զանգվածը խառնել և մատուցել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: