Եվրամիությունը Արևելյան գործընկերության ապագան կառուցելու է երազանքների և հույսերի վրա
Մայիսի 13-14-ին Բրյուսելում ամփոփեցին Արևելյան գործընկերության քաղաքականության 10 տարիները: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ելույթներում փորձել են ամփոփել անցած տարիների հիմնական ձեռքբերումներն ու սահմանել զարգացման ուղենիշերը:
Հրապարակվել է 10 հիմնական ձեռքբերում, որոնք վերաբերում են տնտեսական ոլորտին, հանրությունների միջև շփումներին, էներգետիկային և այլն: Քաղաքական հիմնական ձեռքբերումը ԱլԳ վեց երկրից երեքի հետ Ասոցացման համաձայնագրերի ստորագրումն է, Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Ադրբեջանի հետ բանակցությունները համաձայանագրի շուրջ և պայմանավորվածությունը Բելառուսի հետ մշակելու համագործակցության առաջնահերթությունները:
Եթե փորձենք առանձնացնել այս միջոցառումների ընթացքում հնչած հիմնական ուղերձները, ապա կնշենք հետևյալը՝
- Եվրամիությունը ցուցաբերում է տարբերակված մոտեցում գործընկեր երկրներին՝ հիմքում դնելով նրանց նկրտումները,
- Արևելյան գործընկերությունը որևէ մեկի դեմ ուղղված քաղաքականություն չէ,
- Արևելյան գործընկերությունը չի ենթադրում աշխարհաքաղաքական ընտրություն և պայքար ազդեցության համար,
- հետագա շեշտը դրվելու է հասարակությունների, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության և երիտասարդության հետ աշխատանքի վրա: Նախատեսված է մշակել նրանց հետ աշխատանքի և ներգրավման նոր ծրագրեր:
Ընդհանուր առմամբ, դժվար է ասել, թե արդյոք Եվրամիությունը 10 տարի առաջ այսպիսի արդյունքներ էր ակնկալում քաղաքականությունից, թե՝ ոչ: Բայց տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումներն ու դերակատարների ազգային շահերը որոշակի խմբագրումներ մտցրեցին՝ հանգեցնելով նրան, ինչ ունենք այսօր:
Այսօր արդեն Եվրամիության խնդիրը ոչ թե Արևալյան գործընկերների հետ միանման համաձայնագրեր ունենալն ու միասնական տեմպերով ու սկզբունքներով առաջ շարժվելն է, այլ տարածաշրջանում իր գործընկերներին չկորցնելու, նրանց հետ համագործակցությունը խորացնելու համար ուղիներ գտնելը: Բանալին տեսել են տարբերակված մոտեցման մեջ, որն ուղղված է բավարարելու գործընկեր երկրների նկրտումները և աջակցելու նրանց իրենց իսկ կողմից սահմանվող նպատակներին հասնելու հարցում: Ինչպես նշվում է ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի անունից տարածված հայտարարության մեջ, «քաղաքականությունը լինելու է կողմերի ընդհանուր սեփականությունը, հիմնվելու է համատեղ պատասխանատվության, ներառականության, տարբերակման և պայմանների բավարարման վրա և կառուցվելու է ազգային գերակայությունների հենքի վրա»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ապա ներկայումս Հայաստանը Եվրամիության կողմից ընկալվում է որպես հռչակված սկզբունքների հաջող կիրառման լավ օրինակ, որը ցույց է տալիս որդեգրած քաղաքականության արդյունավետ լինելը: Ինչպես իր ելույթում նշել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը. «Հայաստանի հետ համաձայնագիրը լավագույն ապացույցն է, որ Եվրամիությունը չի պարտադրում վեց գործընկերներին ընտրել մեր և մյուսների միջև»: Իսկ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն էլ հատուկ ընդգծել է, որ Հայաստանի հետ համաձայնագիրը հենց իր համար է կարված՝ այսինքն բխում է Հայաստանի ձգտումներից և հաշվի է առնում վերջինիս անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Արևելյան գործընկերության քաղաքականության զարգացման ուղղություններն այս պահի դրությամբ ամփոփված են 2017թ. Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ ընդունված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» փաստաթղթում, որը փորձ է սահմանել շոշափելի 20 արդյունք, որոնց պետք է հասնել սահմանված ժամկետում: Հրապարակվել են նաև դրանց կատարման մշտադիտարկման արդյունքները: Դրանց զգալի մասը դեռ կես ճանապարհին է, և այսօր հիմնական խնդիրը դրանք լիարժեք իրագործելն է:
Իսկ քաղաքականության հետագա զարգացումը, ինչպես հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին, պետք է հիմնված լինի կարիքների, ձգտումների, երազանքների և հույսերի վրա:
այլ նյութեր այս թեմայով
- Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ԱլԳ ԱԳ նախարարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց ժողովրդի լայն մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ...
- ՀԱՅԱՑՔ Երևանից. Արևելյան գործընկերության 10-ամյակ «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանի...
- Ադրբեջանն ու Եվրամիությունը չեն կարողանում համաձայնության գալ Ադրբեջանին չի հաջողվում Եվրամիության հետ փաստաթղթերում ամրագրել իր համար ցանկալի ձևակերպումները: Դրա մասին է...
- Բրատիսլավայի հանդիպումը նախապատրաստական փուլ էր մայիսի 13-14-ի ԱլԳ ԱԳ նախարարների նիստին ընդառաջ Մայիսի 6-ին Բրատիսլավայում կայացավ Վիշեգրադյան քառյակի և Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների...
- Մոլդովան “ընկերություն չի անի” Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի. Դոդոն Մոլդովան “ընկերություն չի անի” Արևմուտքի հետ ընդդեմ Ռուսաստանի: Այս մասին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը վստահեցրել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ