ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առնուվիլի քաղաքապետը կբողոքարկի Արցախի Շեխեր քաղաքի հետ Բարեկամության հռչակագիրը չեղյալ հայտարարելու որոշումը

Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը հայտարարել է իր մտադրության մասին՝ բողոքարկելու Առնուվիլ և Արցախի Շեխեր քաղաքների միջև Բարեկամության հռչակագիրը Ֆրանսիայի դատարանի կողմից չեղյալ հայտարարելու որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է france-artsakh կայքը:

«Ֆրանսիական սահմանդրությունը տեղական մարմիններին երաշխավորում է ազատ կառավարում և նրանց  տալիս է բազմաթիվ ապակենտրոնացված իրավասություններ, այդ թվում միջազգային գործունեություն վարելու իրավունք, պայմանով, որ այդ գործունեությունը հարգի Ֆրանսիայի միջազգային հանձնառությունները: Հռչակագիրը իրենից ներկայացնում էհայտարարություն երկու ժողովուրդների միջև՝ սպորտի, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում բարեկամություն հաստատելու մասին։ Այն որևե կերպ չի ոտնահարում գործադիր իշխանության իրավասությունները երկրի արտաքին քաղաքականության ոլորտում», նշել է քաղաքապետը։

«Սա մոլեռանդության հասնող հետապնդում է, որը ես դժվարանում եմ բացատրել, բայց որի սկզբնաղբյուրը ակնհայտորեն դիվանագիտական շրջանակներում է», -  բացատրել է Պասկալ Դոլը։ «Համենայն դեպս, զարմանալի է, որ չեղարկման է ենթարկվում բարեկամության մասին պարզ մի հայտարարություն և, մասնավորապես, երբ այն արված է տեղական մարմնի պատգամավորի կողմից, մի երկրում, որը խոսքի ազատության առաջատարն է համարվում: Նշեմ, որ քաղաքական և դատաիրավական նման մոլեռանդությունը գործում է միայն Արցախի դեմ» -եզրափակել է Պասկալ Դոլը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: