ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան չի խստացնի Վրաստանի դեմ սահմանափակումներն ընթացիկ իրադրության պահպանման դեպքում

Marneuli FM

Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցումը կարող է մնալ ՌԴ-ի միակ սահմանափակիչ միջոցն ի պատասխան հակառուսական ելույթների, եթե իրադրությունը դուրս չգա ներկայիս շրջանակներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հունիսի 24-ին հայտնել է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով ՌԴ-ի արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մի աղբյուր: 

«Վրաստանի նկատմամբ վերջին տարիների քաղաքականությունը համարվում է հաջող, ասել է ԱԳ նախարարությանը մոտ կանգնած մարդը, քանի դեռ դրվում է առանձին և լկտի հակառուսական թշնամական ելույթներին սահմանափակ հակազդման, այլ ոչ թե ամբողջ քաղաքականության վերանայան հարցը»,- ասված է հրապարակման մեջ: 

Հրատարակության աղբյուրի խոսքով՝ զբոսաշրջիկների նկատմամբ սպառնալիքների պատճառով հուլիսի 8-ից Վրաստանի հետ ավիահաղորդակցության դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հրամանագիրը պայմանավորված է ոչ միայն Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքում պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ տեղի ունեցած վիրավորական միջադեպով, այլև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությամբ, թե Թբիլիսիի իրադրության սրման հետևում կանգնած է Մոսկվան:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: