Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան այցը. հայ-ամերիկյան հարաբերություններում դեռևս հստակ օրակարգ չկա
Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ավարտեց Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի վաշինգտոնյան հատվածը: Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերութունների տեսանկյունից ակնկալիքները հիմնականում հենց վաշինգտոնյան հանդիպումներից էին, քանի որ Բոստոնում և Նյու Յորքում պետական բարձր մակարդակի հանդիպումներ չեն նախատեսվում:
Ի դեպ, վաշինգտոնյան այցը պետական բարձր մակարդակի հանդիպումներով հագեցած չէր: Այսպես, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին, National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը, հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները: ԱԺ նախագահի ամենաբարձր մակարդակի հանդիպումը եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ:
Աժ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսթիքի, ԱՄՆ կոնգրեսականների հետ: Ի դեպ, հանդիպումներ եղել են դեմոկրատ կոնգրեսականների հետ՝ չնայած, որ հայկական հանձնախմբում կա 18 հանրապետական կոնգրեսական: Ամենաբարձրաստիճան հանրապետական պաշտոնյան, ում հետ հանդիպել է Ազգային ժողովի խոսնակը, եղել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելին: Այս հարցը հետաքրքիր նրբերանգ է ստանում հատկապես Թրամփ –դեմոկրատներ օրեցօր ավելի լարվող հարաբերություների լույսի ներքո:
Վերադառնալով հանդիպումների բովանդակությանը՝ Արարատ Միրզոյանը Վաշինգոտոնում հանդես եկավ հայտարարություններով, որոնք առնվազն հարցեր են առաջացում: Խոսքն Ատլանտնիկ Խորհրդում ԱԺ խոսնակի հետևյալ հայտարարությունների մասին է. «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը ճնշումներ չգործադրի Հայաստանի վրա իրանական պատժամիջոցների օրակարգում Հայաստանին ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել» և «Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»: Առաջինում անուղղակի խոստավանություն է արվում, որ մենք այդքան էլ հաջող դիվանագիտական աշխատանք չենք իրականացնում Իրանի հարցում մեր վրա գործադրվող ճնշում չեզոքացնելու կամ մեղմելու հարցում, իսկ երկրորդում ԱՄՆ-ին անուղղակի մեղադրանք էր առաջադրվում հեղափոխություններ ֆինանսավորելու մեջ:
Ընդհանուր առմամբ, քննարկումների, ելույթների հիմնական թեման եղել են Հայաստանում 2018 -ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները: Սա վկայում է այն մասին, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանություններին չի հաջողվել ձևավորել հայ-ամերիկյան հարաբերությունների հստակ օրակարգ: ԱՄՆ հետ հարաբերություններում մեր այսօրվա հիմնական ակնկալիքը ֆինանսական աջակցության մեծացումն է, ինչը ոչ միայն իրատեսական չէ, այլև վնասում է երկկողմ հարաբերությունների առաջընթացին: Հստակ օրակարգի բացակայության դեպքում դժվար է ակնկալել դիվանագիտական արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ