ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանի վաշինգտոնյան այցը. հայ-ամերիկյան հարաբերություններում դեռևս հստակ օրակարգ չկա

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ավարտեց Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի վաշինգտոնյան հատվածը: Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերութունների տեսանկյունից ակնկալիքները հիմնականում հենց վաշինգտոնյան հանդիպումներից էին, քանի որ Բոստոնում և Նյու Յորքում պետական բարձր մակարդակի հանդիպումներ չեն նախատեսվում:

Ի դեպ, վաշինգտոնյան այցը պետական բարձր մակարդակի հանդիպումներով հագեցած չէր: Այսպես, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը Atlantic Council կենտրոնում հանդես է եկել ելույթով՝ նվիրված հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և զարգացման հեռանկարներին, National Endowment for Democracy կազմակերպության կառավարող խորհրդի հետ քննարկել է քաղհասարակությանը և մեդիային աջակցության տրամադրման հարցը, հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է House Democracy Partnership կազմակերպության Առաջնորդների ֆորումի աշխատանքներին: Ֆորումի ընթացքում Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել «Օրենսդիր մարմինների դերը. օրենսդիր մարմինների անկախության կարևորությունը բռնապետության վտանգի կանխման համատեքստում» թեմայով՝ ներկայացնելով նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսների իրադարձություններն ու խորհրդարանի օրակարգում գտնվող բարեփոխումները: ԱԺ նախագահի ամենաբարձր մակարդակի հանդիպումը եղել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսիի հետ:

Աժ նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Միջազգային հանրապետական ինստիտուտի փոխնախագահ Սքոթ Մեսթիքի, ԱՄՆ կոնգրեսականների հետ: Ի դեպ, հանդիպումներ եղել են դեմոկրատ կոնգրեսականների հետ՝ չնայած, որ հայկական հանձնախմբում կա 18 հանրապետական կոնգրեսական: Ամենաբարձրաստիճան հանրապետական պաշտոնյան, ում հետ հանդիպել է Ազգային ժողովի խոսնակը, եղել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելին: Այս հարցը հետաքրքիր նրբերանգ է ստանում հատկապես Թրամփ –դեմոկրատներ օրեցօր ավելի լարվող հարաբերություների լույսի ներքո:

Վերադառնալով հանդիպումների բովանդակությանը՝ Արարատ Միրզոյանը Վաշինգոտոնում հանդես եկավ հայտարարություններով, որոնք առնվազն հարցեր են առաջացում: Խոսքն Ատլանտնիկ Խորհրդում ԱԺ խոսնակի հետևյալ հայտարարությունների մասին է. «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը ճնշումներ չգործադրի Հայաստանի վրա իրանական պատժամիջոցների օրակարգում Հայաստանին ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել» և «Կարծիքներ կան, որ ԱՄՆ կարող է ավելի շատ աջակցել: Կան նաև կարծիքներ, որ դրա պատճառն է Հայաստանի հեղափոխության ներքաղաքական բնույթը»: Առաջինում անուղղակի խոստավանություն է արվում, որ մենք այդքան էլ հաջող դիվանագիտական աշխատանք չենք իրականացնում Իրանի հարցում մեր վրա գործադրվող ճնշում չեզոքացնելու կամ մեղմելու հարցում, իսկ երկրորդում ԱՄՆ-ին անուղղակի մեղադրանք էր առաջադրվում հեղափոխություններ ֆինանսավորելու մեջ:

Ընդհանուր առմամբ, քննարկումների, ելույթների հիմնական թեման եղել են Հայաստանում 2018 -ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած իրադարձությունները: Սա վկայում է այն մասին, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ իշխանություններին չի հաջողվել ձևավորել հայ-ամերիկյան հարաբերությունների հստակ օրակարգ: ԱՄՆ հետ հարաբերություններում մեր այսօրվա հիմնական ակնկալիքը ֆինանսական աջակցության մեծացումն է, ինչը ոչ միայն իրատեսական չէ, այլև վնասում է երկկողմ հարաբերությունների առաջընթացին:  Հստակ օրակարգի բացակայության դեպքում դժվար է ակնկալել դիվանագիտական արդյունավետ աշխատանք երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: