ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանին

Մինչ Հայաստանի իշխանությունները հույս էին փայփայում, որ Ադրբեջանի հետ կարողացել են պայմանավորվել հրադադարի պահպանման մասին և սկսել էին հայտարարել, որ կառուցողական երկխոսության մեջ են պաշտոնական Բաքվի հետ, վերջինս էլ ավելի կոշտացրեց հռետորաբանությունը:

Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սրացման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում ուղղակի տեքստով ասվում է, որ սրացումները և լարվածությունը շարունակվելու են, քանի դեռ բանակցային գործընթացում չեն կատարվում իրենց պահանջները: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը բացահայտ շանտաժի է ենթարկում հայկական կողմերին:

Իսկ ադրբեջանական կողմի պահանջը նույնն է՝ հայկական զորքերի դուրսբերում «ադրբեջանական տարածքներից» և փախստականների վերադարձ: Նույնիսկ այս հարցում Ադրբեջանը «քայլ առաջ» է անում՝ շեշտելով, որ օկուպացված տարածքների տակ հասկանում է  «Լեռնային Ղարաբաղն ու յոթ շրջանները»: Սակայն առավել մտահոգիչն այն է, որ Ադրբեջանն արդեն նույնիսկ չի ձևացնում, որ մտադիր է պահպանել հրադադարը, այլ արդեն որերորդ անգամ բաց տեքստով հայտարարում է, որ հնարավոր է համարում բանակցություններ վարելը կրակոցների ֆոնին և կրակոցները չեն դադարելու, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվում:

Սա արդյունքն է այն չհիմնավորված լավատեսության, որ տածում էին Հայաստանի նոր իշխանությունները Դուշանբեում ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններից հետո: Արդյունքում, ադրբեջանական կողմն ամրապնդեց դիրքերը, բարելավեց միջազգային իմիջն ու կոշտացրեց դիրքորոշումը, իսկ հայկական կողմը թուլացրեց զգոնությունն ու տրվելով՝ բանակցություններ չկոչվող քննարկումներին, տպավորություն ստեղծեց ադրբեջանական կողմի մոտ, որ մեզ հետ կարելի է խոսել վերջնագրերի և շանտաժի լեզվով:

Այսօր հայկական կողմերի խնդիրն է մի կողմից՝ հասնել միջազգային հանրության և միջնորդների հասցեական արձագանքի, մյուս կողմից՝ Ադրբեջանի այս հռետորաբանությունն իր դեմ օգտագործել բանակցային գործընթացում և հասնել հրադադարի ամրապնդման այնպիսի գործուն մեխանիզմների հաստատման, որոնք երկարաժամկետ երաշխիքներ կստեղծեն և կբացառեն ուժի սպառնալիքի պայմաններում բանակցային գործընթացի առաջմղումը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: