ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պեկին-2008 և Պեկին-2022 Օլիմպիական խաղերը խթանել են սպորտի զարգացումը

Պեկին-2008 Օլիմպիական խաղերից 11 տարի անց սպորտը մեծ զարգացում է ապրել Չինաստանում:

Այժմ էլ Պեկին-2022 Ձմեռային խաղերից հետո Չինաստանում նպատակ ունեն ավելի քան 300 միլիոն մարդու ներգրավել ձմեռային սպորտաձևերում:

Պեկինի Օլիմպական Զարգացման Ասոցիացիան, որը հիմնադրվել է 2009 թ-ին, զբաղվում է օլիմպիզմի խթանմամբ և համակարգում է խաղերից ստացված ֆինանսական ռեսուրսները սպորտի և մշակույթի զարգացման համար:

Ամեն տարի օգոստոսի 8-ին` Օլիմպիական խաղերի բացման օրը, կազմակերպությունը սպորտային և մշակութային փառատոն է կազմակերպում Օլիմպիական այգում` միաժամանակ անցկացնելով 40 մրցաշար և հնարավորություն տալով մարդկանց փորձել իրենց ամառային և ձմեռային սպորտաձևերում: 2018 թ-ին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100,000 մարդ է այցելել փառատոնին:

Քանի որ Չինաստանը ամառային Օլիմպիական խաղերից անցում է կատարել Ձմեռային խաղերին, վերջինին մասնակցությունն ավելացել է: Չինաստանի ձմեռային սպորտի արդյունաբերությունը՝ համեմատած անցած տարվա 46,2 միլիարդ դոլարի հետ, դարձել է 53,6 միլիարդ դոլար:

Երկրում ստեղծվել են ավելի քան 742 լեռնադահուկային հանգստավայրեր և 596 սառցադաշտեր, իսկ 2018-19թթ. ձմեռային սպորտով զբաղվողների թիվը հասել է 8,15 միլիոնի: Պեկին-2008-ի Օլիմպիական խաղերի 16 մրցատեղիներից 15-ն այժմ էլ գործում են: Մասնավորապես, «Թռչնի բույն» ազգային մարզադաշտը 2015թ-ին հյուրընկալել է Աթլետիկայի Աշխարհի առաջնությունը:

Այնտեղ կանցկացվեն Պեկին-2022-ի բացման և փակման արարողությունները: Բացի այդ, մարզադաշտը տարվա մեջ երկու ամիս վերածվում է ձմեռային հրաշքների աշխարհի` ընդունելով ավելի քան 2,1 միլիոն այցելու:

Սեղանի թենիսի աշխարհի քառակի օլիմպիական չեմպիոն Դենգ Յափինգը ամբողջությամբ կիսում է այն կարծիքը, որ 2008թ-ի ամառային Օլիմպիական խաղերը դրական ազդեցություն են թողել իր ազգի վրա:

«Մենք հիանալի խաղեր ունեցանք»,-ասում է Դենգը, որը նաև 2003թ-ին ճանաչվել է «Դարի չինացի մարզիկ»:

«Օլիմպիական ոգին ոգևորում է երիտասարդներին զբաղվել սպորտով: Մարդիկ պետք է սիրեն սպորտը և Օլիմպիական խաղերը»,-նշել է Դենգը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: