ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կընդլայնի ռազմական ներկայությունը Լեհաստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին,փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախագահները Պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման համատեղ հռչակագիր են ստորագրել։ Փաստաթղթում նշվում է, որ ներկայում Լեհաստանում գտնվող 4500 ամերիկյան զինվորականների թիվը կավելանա ևս 1000-ով։

ՄԱԿ ԳԱ կուլիսներում Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ Թրամփը նշել է, որ Լեհաստանն իր վրա կվերցնի երկրում ամերիկյան զորամիավորման մեծացման ծախսերը։ Նրա խոսքերով, «լեհերը պատրաստվում են մեզ համար ստեղծել օբյեկտներ, որոնք, վստահ եմ, շատ գեղեցիկ կլինեն»։

Լրագրողների այն հարցին, թե կապված է դա արդյոք Ռուսաստանի հետ ունեցած հակամարտության հետ, Թրամփը պատասխանել է․ «Ոչ, ես այդպես չեմ կարծում»։ Նա նաև հավելել է, որ դրան համաձայնել է Դուդայի հետ հարաբերությունների պատճքռով, քանի որ ինքը նրան սիրում է և հարգում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: