ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ներառվել է ՏՀԶԿ/OECD oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը:

Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը և ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվեց  ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների  ծրագրում և սկիզբ դրվեց ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների (peer review) մեկնարկին: Համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել ՀՀ կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման վերաբերյալ երկու զեկույց` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»: Ցանկանալով շարունակել համագործակցությունը, մենք նախաձեռնեցինք ՏՀԶԿ օտարեկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանն ընդգրկելու գործընթացը: Հայաստանի ներառումը այս ինդեքսում հնարավորություն կտա բարելավել ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը, անցկացնել համեմատականներ ինդեքսում ներառված երկրների հետ ներդրումների նկատմամբ առկա սահմանափակումների մասով, գնահատել առկա սահմանափակումների պոտենցիալ ազդեցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ, գտնել ներդրողների համար կարգավորումները ավելի պարզ, իսկ ներդրումային օրենսդրությունը` ավելի բաց դարձնելու ճանապարհներ», - իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արման Հովնանյանն իր խոսքում:

«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանն, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում,   ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումները ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն և Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է», - ավելացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։ 

ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայումս ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները և մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:

Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ:

Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ Ներդրումային քաղաքականության վերանայման ղեկավար Ստեֆեն Թոմսենը ներկայացրել է Հայաստանի` ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի արդյունքները, խոսել ներդրումային միջավայրի բարելավման և հեռանկարների մասին և պատասխանել աշխատաժողովի մասնակիցների հարցերին։

Աշխատաժողովին մասնակցել են պետական շահագրգիռ կառույցների, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: