Հայաստանը ներառվել է ՏՀԶԿ/OECD oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատաժողով, որի ընթացքում Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մասնագետները (ՏՀԶԿ/OECD) ներկայացրել են ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) կարգավորումների սահմանափակման ինդեքսը, որում ներառվել է նաև Հայաստանը:
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Հովնանյանը և ՏՀԶԿ Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնը։
«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռևս 2014 թվականին, երբ ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվեց ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ դրվեց ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների (peer review) մեկնարկին: Համատեղ աշխատանքի արդյունքում լույս է տեսել ՀՀ կատարված մրցունակության բարեփոխումների փորձագիտական գնահատման վերաբերյալ երկու զեկույց` «Անդրազգային ընկերությունների ներգրավում և Հայաստանի ՓՄՁ-ների միջև կապերի ստեղծում շինարարական նյութերի ոլորտում» և «Հայաստանի ՓՄՁ-ները համաշխարհային արժեքի շղթային կապակցելը. անդրադարձ ագրոբիզնեսին»: Ցանկանալով շարունակել համագործակցությունը, մենք նախաձեռնեցինք ՏՀԶԿ օտարեկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսում Հայաստանն ընդգրկելու գործընթացը: Հայաստանի ներառումը այս ինդեքսում հնարավորություն կտա բարելավել ներդրումային միջավայրի կարգավորումների շրջանակը, անցկացնել համեմատականներ ինդեքսում ներառված երկրների հետ ներդրումների նկատմամբ առկա սահմանափակումների մասով, գնահատել առկա սահմանափակումների պոտենցիալ ազդեցությունն օտարերկրյա ուղղակի ներդրումների նկատմամբ, գտնել ներդրողների համար կարգավորումները ավելի պարզ, իսկ ներդրումային օրենսդրությունը` ավելի բաց դարձնելու ճանապարհներ», - իր խոսքում նշել է նախարարի տեղակալ Արման Հովնանյանն իր խոսքում:
«Նշանակալի է այն հանգամանքը, որ Հայաստանն, ներառվելով այս ինդեքսում, ի սկզբանե զբաղեցրել է բավականին բարձր դիրք՝ հայտնվելով առաջին տասնյակում, ինչը վկայում է այն մասին, որ առկա սահմանափակումները ՕՈՒՆ նկատմամբ մեծաքանակ չեն և Հայաստանի ներդրումային դաշտը բավականաչափ ազատականացված է», - ավելացրել է էկոնոմիկայի փոխնախարարը։
ՏՀԶԿ ՕՈՒՆ կարգավորումների սահմանափակման ինդեքսում ներկայումս ներառված են ՏՀԶԿ բոլոր անդամ երկրները և մոտ երեք տասնյակ ոչ անդամ երկրներ՝ ներառյալ G20 անդամները:
Ինդեքսը գնահատում է երկրի սահմանափակումների մակարդակը երկրի օտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների միջավայրում, այն ներառում է 22 ոլորտ` գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էլեկտրականություն, մշակող արդյունաբերություն և հիմնական ծառայությունները՝ տրանսպորտ, շինարարություն, մատակարարում, կապ, անշարժ գույք, ֆինանսական և մասնագիտական ծառայություններ:
Աշխատաժողովի ընթացքում ՏՀԶԿ Ներդրումային քաղաքականության վերանայման ղեկավար Ստեֆեն Թոմսենը ներկայացրել է Հայաստանի` ՏՀԶԿ oտարերկրյա ուղղակի ներդրումների կարգավորումների սահմանափակման ինդեքսի արդյունքները, խոսել ներդրումային միջավայրի բարելավման և հեռանկարների մասին և պատասխանել աշխատաժողովի մասնակիցների հարցերին։
Աշխատաժողովին մասնակցել են պետական շահագրգիռ կառույցների, հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ