ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազի գնի հավանական աճի դեպքում իշխանությանը կհաջողվի՞ հանրությանը սնել գնի բովանդակությամբ

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ հարցազրույց ունեցավ, որի ընթացքում Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական գործընթացների շուրջ վարչապետի հայտնած դիրքորոշումներն, առնվազն, մտածելու առիթ են ստեղծում: Անդրադառնանք հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին առնչվող որոշ դրվագների:

Գազի գնի շուրջ հայ-ռուսական տևական բանակցությունները հայաստանցիներին հուզող կարևոր հարցերից են, որի շուրջ մեր իշխանությունների կողմից պարբերաբար տրվում են խուսափողական ու ըստ էության, բանակցությունների ընթացքի ու սպասվող արդյունքների մասին ոչինչ չասող մեկնաբանություններ: Հարցազրույցում գազի գնին առնչվող հարցին վարչապետի պատասխանը, որը ևս շրջանցող և մեծ բովանդակություն չպարունակող էր, հնչեց մի թեզ, որի գնահատականը, կարծում ենք, շուտով կտա հանրությունը: Խոսքը սահմանին գազի գնման արժեքի մասին Նիկոլ Փաշինյանի հետևյալ գաղափարին է վերաբերում. «Եկեք ես չխոսեմ կոնկրետ թվերի մասին: Կարևորը բովանդակությունն է, ոչ թե թվերը»: Բացելով միտքը՝ նշենք, որ ըստ վարչապետի, ներկայումս ընթանում են այնպիսի բանակցություններ, որոնց արդյունքում սահմանվող գինը չխոչընդոտի ո՛չ ՀՀ տնտեսության աճի դինամիկային, ո՛չ էլ «Գազպրոմ- Արմենիայի» ներդրումային ծրագրին: Եվ ոչ մի խոսք կոնկրետ գնի, կամ նախատեսվող գնային միջացքի մասին: Սա նշանակում է, որ գազի գինն առաջիկայում Հայաստանի համար կփոխվի, և հաշվի առնելով մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, հավանական է, որ այն բարձրանա: Որքանով հանրությունը կարող է ընդունել գազի բարձրացած գինը որպես «Հայաստանի տնտեսական աճի դինամիկային» չխանգարող, կամ ինչպես համոզել հանրությանը խորանալ ոչ թե գազի գնի թվային պատկերի, այլ՝ բովանդակության մեջ… հարցեր են, որոնց շուրջ իշխանությունը մտածելիք ունի:

Երկրորդ տնտեսական բնույթի կարևոր հանգամանքը, որին հարցազրույցի ժամանակ անդրադարձ եղավ, «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի հետ կապված աղմուկին է առնչվում: Վարչապետը, մեղմ ասաց, շրջանցեց թեման՝ ասելով, որ հարցը քաղաքականացվում է լրատվամիջոցների կողմից: Նիկոլ Փաշինյանը խոսակցությունները կապեց միմիայն տնտեսական գործընթացների, մասնավորապես՝ ներդրումային ծրագրի արդյունավետության բարձրացման հետ: Այնինչ, ընկերության հետ կապված աղմուկի պատճառը միմյանց հաջորդող քրեական գործերն էին: Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չխոսեց հայտնաբերված խախտումների մասին: Պատասխանը մեկն է՝ իշխանությունը կրկին փոշմանել է խոշոր ներդրումային ծրագիրը խոչընդոտող գործողությունների համար: Հարցը նրանում է, որ ներդրումային վարկանիշին հասցված վնասներն իշխանությունների փոշմանելով, ցավոք, չեն մեղմվում:

Հարցազրույցի ընթացքում այլ ոլորտների հետ կապված վարչապետ Փաշինյանի կողմից խնդրահարույց հայտարարությունների պակաս չեղավ, սակայն դրանք առանձին վերլուծության կարիք ունեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: