Իշխանությունները սիրիահայերին օգնելու իմիտացիա են անում
Սիրիայի հյուսիսում հայ համայնքի անվտանգության հետ կապված ՀՀ իշխանությունների հայտարարությունները բավականին հակասական են: Այսօր ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսարևելյան Հասակա նահանգի հայ համայնքների գոյատևումը վտանգված է. Թել-Աբյադի հայերը չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայր, քանի որ թուրքերը, որոնց վերահսկողության տակ գտնվում է քաղաքը, չեն թողնում:
Նման պայմաններում վարչապետի հայտարարությունները լուրջ հարցեր են առաջանցում, իսկ Փաշինյանը պնդում էր, որ Ռուսաստանի նախագահին հայ համայնքի անվտանգության հետ կապված դիմել է խնդրանքով, ինչն իր արտացոլումն է գտել նաև Սոչիում Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնություններում: Այս շաբաթ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Փաշինյանը հստակեցրել է, որ խոսքը վերաբերել է Ղամիշլիի հայերին: Հիմա հարց է առաջնում՝ վարչապետը տեղյակ չի՞ եղել, որ Սիրիայի հյուսիսում հայերը բնակվում են ոչ միայն Ղամիշլիում, տեղյակ լինելով, այնուամենայնիվ, դիմե՞լ է միայն Ղամիշլիի հայերի հարցով, թե՞ ուղղակի իմիտացիա է ստեղծում, որ ինքը հայ համայնքի անվտանգության ապահովման ուղղությամբ արդյունավետ աշխատանք է իրականցնում, իսկ այդ տեսանկյունից, իհարկե, Ղամիշլիի մասին խոսելը շատ շահեկան է. քաղաքն անցել է սիրիական վերահսկողության տակ, ինչը որոշակիորեն լուծում է ոչ միայն տեղի հայերի, այլ ընդհանուր բնակչության անվտանգային խնդիրները: Նկատենք, որ Սիրիայում ազդեցության գոտիների համար այսօր պայքարն այնքան սուր է, որ Փաշինյանը որևէ կերպ չէր կարող ազդել այդ գործընթացի վրա:
Սինանյանն այսօր բացահայտեց Սիրիայի հյուսիսում հայ համայնքի անվտանգության ուղղությամբ իշխանությունների կողմից իրականացվող աշխատանքի մեկ այլ դրվագ ևս: Ըստ պաշտոնյայի՝ Սիրիայի հյուսիսում հումանիտար օգնության անհրաժեշտությունը դեռևս ակներև չէ: Հիշեցնեմ, որ խոսքը 8 տարի շարունակ ակտիվ ռազմական գործողությունների թատերաբեմ հանդիսացող շրջանների մասին է: Սինանյանը և կառավորությունը, կարծես թե, պատկերացում չունեն, թե ինչ պայմաններում են գտնվում Սիրիայում հայերը:
Այն, որ սիրիահայերին օգնելու հարցում կառավարությունը միայն հայտարարություններ է անում, իրական ծրագիր չկա, վկայում է Սինանյանի մեկ այլ հայտարարությունը. «Պատրաստ եմ ցանկացած պահի մեկնել Սիրիա, եթե անհրաժեշտություն լինի, եթե պայմաններ լինեն, այսինքն՝ մեկնել Սիրիա աննպատակ, առանց ծրագիր որոշ չափով կարող է նաև խոչընդոտող դեր ունենալ»։ Հայտարարությունը տարակուսանք է առաջանցում ոչ միայն ծրագիր չունենալու մասով: Սինանյանի այցը ինչի՞ն կարող է խոչընդոտել՝ Հայաստանը երկիր է, որը Սիրիայում առաքելություն է իրականցնում, փաստորեն սա մեր պետության և համայնքի շահերին չի խոչընդոտում, իսկ սփյուռքի հարցերով հանձնակատարի այցը կարող է խոչընդոտել:
Համահայկականությունը ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք հայտարարելուց առաջ կարծում եմ առնվազն պետք է պատկերացում ունենալ սփյուռքի, վերջինիս խնդիրների և դրանք լուծելու ուղղությամբ քո իրական քայլերի մասին: Հակառակ դեպքում այդ սկզբունքի մասին խոսելը ոչ միայն չի նպաստում Հայաստան Սփյուռք (ըստ հանձնակատարի չարաբաստիկ անվանում է) կապերի ամրապնդմանը, այլև հարված է հասցնում դրանց:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ