ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ջրի սակագինը չի փոխվի. Գարեգին Բաղրամյան

«Վեոլիա ջրի» հայտի հետ կապված արդեն իսկ կարող եմ ասել, որ եղած սակագինը կվերահաստատվի, բարձրացում չի լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հիշեցնելով, որ այսօր սակագինը 180 դրամ է մեկ խմ-ի համար, փոխանցում է News.am-ը:

Նա պարզաբանեց, որ այսօր գործող սակագինը 191 դրամ է, սակայն սուբսիդավորվում է պետության կողմից. «Հիմա հաստատվելու է 180 դրամ առանց սուբսիդիայի»:

Ինչ վերաբերում է 2020-ին գազի և էլեկտրաէներգիայի սակագներին, Բաղրամյանն ասաց. «Գազի վերաբերյալ դեռ որևէ նորություն չկա: Էլեկտրաէներգիայի մասով էլ առաջինա 10-15 օրվա մեջ երբ կճշտվի 2021 թվականի էլէներգիայի պահանջարկի և արտադրության հաշվեկշիռը, ավելի առարկայական կարող ենք խոսել»:

Նա ընդգծեց, որ անգամ ընթացակարգային գործընթացներով պայմանավորված հնարավոր չէ, որ հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանա:

«Մենք բավական երկար ժամկետային առաջարկ ենք արել սակագնի և դա հիմա քննարկման փուլում է: Այդ առաջարկների մեջ ձմռան ամիսների սակագնի բարձրացման մասին խոսք չկա, իսկ հետոն կարևա, թե բանակցությունների արդյունքում ինչի կգանք»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: