ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առողջ ապրելակերպ, նիհարելու խորհուրդներ «ծույլերին». հարցազրույց ֆիթնես մարզչի հետ

Մարդիկ ու նրանց երազանքները տարբեր են լինում, սակայն դրանց հասնելու համար բոլորիս անհրաժեշտ է առողջություն և կամք: Առողջ լինելու և մնալու համար մեծ նշանակություն ունի սննդամթերքի ճիշտ ընտրությունը, ընդունման ձևը։ Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիզիկական ակտիվությունը զգալիորեն նվազեցնում է տարբեր հիվանդությունների հավանականությունը։ Ֆիզիկական ակտիվությունը, վարժությունները լավ են անդրադառնում սրտի, թոքերի և արյունատար անոթների աշխատանքի վրա, ուժեղացնում, դիմացկուն ու ճկուն են դարձնում ոսկրամկանային համակարգը։ Դրանք նպաստում են նաև աշխատունակության բարձրացմանը և լավ ինքնազգացողությանը։

Մարզումների, ճիշտ սննդակարգի և այլ հարցերի շուրջ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Lady Secret Fitness սրահի հիմնադիր տնօրեն և ավագ մարզիչ Նաիրա Պետրոսյանի հետ:

- Հարգելի Նաիրա, Ձեր մարզասրահ դիմողները հիմնականում նիհարելու թե՞ ձգվելու համար են դիմում:

 - Մեզ դիմում են թե´ քաշի նվազման, և թե´ մկանների ձգվածության համար։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ շատ դեպքերում տանը սուր սննդակարգով, դիետաներով ունենում են քաշի կորուստ, որի արդյունքում էլ ձեռք են բերում մկանի թուլություն և կախվածություն։ Ունենք նաև այցելուներ, ովքեր ցանկանում են մարմնի որոշ մասերում մկանային զանգված ավելացնել։ Մեր սրահի կողմից մշակված Full Body Workout ֆիթնես ծրագիրը շատ ինտենսիվ է, որին մասնակցելով աշխատում են բոլոր մկանախմբերը։

-Որո՞նք են անհատական և խմբակային մարզումների դրական և բացասական կողմերը:

- Եթե ընդհանրացնելու լինենք, կարելի է ասել, որ հստակ սահմանված դրական կամ բացասական կողմեր չկան: Ամբողջ տարբերությունն այն է, որ խմբակային ֆիթնես պարապմունքի ժամանակ վարժությունների ցուցումները տրվում են այնպես, որ բոլորին հասանելի լինի, իսկ անհատական պարապմունքի դեպքում մոտեցումը լինում է տվյալ անձի մարմնին ու մկանային զանգվածին, ինչպես նաև կոնկրետ ցանկություններին համապատասխան, տրվում են ավելի բարդ էլեմենտներով վարժություններ։

-Ի՞նչ սննդակարգ եք խորհուրդ տալիս ձեզ մոտ մարզվողներին:

- Հիմնականում խորհուրդ եմ տալիս վարել առողջ ապրելակերպ, սնվել քիչ-քիչ, բայց հաճախակի, սննդակարգից բացառել ֆասթֆուդը, աղի ուտեստները, յուղային հավելումները, գազավորված ըմպելիքները, ինչպես նաև պակասեցնել քաղցրեղենի օգտագործումը։ Բոլորին ու միշտ խորհուրդ եմ տալիս օրվա մեջ, հատկապես առաջին կեսին, ավելացնել ջուր խմելու քանակը: Այսքանին հետևելով հնարավոր է կարգավորել նյութափոխանակությունը։

- Այժմ համացանցում հասանելի են մարզումների տարբեր հավելվածներ և տեսանյութեր: Տանը մարզվել ցանկացողների համար որքանո՞վ են դրանք արդյունավետ ու անվտանգ:

-Այո, ճիշտ եք նկատել, կան բազմազան տարբերակներ, սակայն դրանք մեծամասամբ անարդյունավետ կարող են լինել: Ավաղ, պետք է նշեմ, որ տանը, սխալ մոտեցում ցուցաբերելով, կարելի է բախվել անդառնալի հետևանքների, ստանալ տարբեր վնասվածքներ:

Մարզչի գրագետ ցուցումների ներքո մարզվելու դեպքում արդյունքը երկար սպասեցնել չի տա, ավելի տեսանելի և արդյունավետ կլինի և որ ամենակարևորն է` առանց ցնցումների։

- Ի՞նչ խորհուրդ կտաք «ծույլերին», ովքեր ցանկանում են նիհարել, սակայն սրահ հաճախել չեն ցանկանում:

- Խորհուրդ կտամ, որ հետևեն իրենց սննդակարգին և քնի ռեժիմին, ինչպես նաև առօրյայում լինեն աշխույժ և էներգիայով լի:

 

Զրուցեց Ռոզի Միքայելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: