ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անշարժ գույքի կադաստրային և շուկայական արժեքների մոտարկում. գույքահարկը կբարձրանա

Նախորդ շաբաթ Խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի շուրջ գրեթե հավասարապես կիսվում են և՛ կողմ, և՛ դեմ խորհրդարանական ձայները: Մինչդեռ քվեարկությամբ դեմ արտահայտվեց միայն Լուսավոր Հայաստանը: Բարգավաճ Հայաստանը դեմ լինելով կողմ քվեարկեց՝ խուսափելու, ինչպես իրենք են ասում, «տարատեսակ շահարկումներից»:

Դեմ հանդես եկողները պնդում են՝ գույքահարկն այս օրենքի նախագծով կբարձրանա: Կողմ հանդիսացողների կարծիքով սա ոչ թե գույքահարկի մասին, այլ անշարժ գույքի գնահատման մասին նախագիծ է: Մի հանգամանք, որն աժե հենց այս կոնտեքստում հիշել. գույքահարկը հաշվարկվում է գույքի կադաստրային արժեքի հիման վրա: Այսօր, գույքահարկի մասին օրենքով նախատեսվում է, որ մինչև 3 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող գույքի համար հարկ չի վճարվում: Ներկայացված նախագծով կփոխվեն գույքերի կադաստրային արժեքները աճի տեսքով, այդ թվում ներկայումս գրանցված մոտ 6 հարյուր հազար անշարժ գույքինը: Ստացվում է, որ առնվազն այսքան գույքի պարագայում նոր նախագծով կսահմանվի գույքահարկ:  Եվ իհարկե կավելանա այսօր էլ վճարվող գույքահարկերի չափը՝ ի հաշիվ գույքի շուկայականին մոտարկվող կադաստրային արժեքի:

Ո՞րն է իշխանությունների նպատակը:  Հայտարարվում է, որ խնդիրը շքեղ առանձնատները, այնպիսիք, որոնք գրանցված են շատ ցածր կադաստրային արժեքներով, հարկային դաշտ բերելն է: Նպատակը բարի է թվում: Բայց առաջանում է հարց. այդ դեպքում, ինչո՞ւ չի մշակվում հատուկ գործիք, որը հայտարարված կթիրախավորի նպատակի առանցքում դրված գույքը: Ինչո՞ւ է կիրառվում համընդհանուր փոփոխություն, առավել ևս, եթե այս պարագայում պետության համար ստեղծվում է լրացուցիչ սոցիալական խնդիր (Մաշտոցի պողոտայում ապրող հայտնի տատիկի դեպքը):

Պարզապես ակնհայտ է, որ սա հերթական միջոցառումն է բյուջեն եկամուտով ապահովելու համար:

Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո հայտարարված մաքսիմալիստական խոստումները, ժամանակի ընթացքում իշխանության համար պարզ դարձավ՝ հնարավոր չէ իրականացնել: Փաստը ցույց տվեց, որ իշխանությունների դռները ծեծող ներդրումներն էլ չկան: Այս տարվա տնտեսական աճը (7.1%)՝ ավտոմեքենաների բումով պայմանավորված, կրկին հեղափոխական չէր. 2017թ.-ին տնտեսական աճը կազմել է 7.7%: Գիտակցումը, որ այս տարվա գործոնները եկող տարիներին չեն լինելու, իշխանությունն անցել է ամենապարզ եկամուտի հավաքագրման մեթոդին՝ հարկահավաքման: Սա, իհարկե, պետության գործառույթն է, սակայն անտրամաբանական է, երբ հանրությունից հավաքած հարկի կարիքն այսքան կա այն դեպքում, երբ հայտարարվում է նախկին «թալանչիներից» վերադարձված գումարների մասին, լրացուցիչ հավաքագրումների մասին: Ինչո՞ւ պետական կարիքները չեն հոգում հենց այդ գումարներով:

Ուստի պետության գործառույթների տրամաբանության շղթան չկտրելու համար, լավ կլինի իշխանությունները մի քանի ուղղություններով խոստովանություններ անեն և հանրության հետ լինեն անկեղծ, քանի որ ամենալեգիտիմ ժողովրդի իշխանությանը ժողովուրդը պիտի որ հասկանա միշտ:

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: