ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Թուրքական հոսք». շահավետ գործարք ՌԴ-ի, Եվրոպայի և Թուրքիայի համար

Բուլղարական կողմն օրեր առաջ պատրաստակամություն հայտնեց «Թուրքական հոսք» գազատարով գազ տարանցել դեպի Հունաստան և Հյուսիսային Մակեդոնիա:  Ըստ էության, հաղթահարվեց «Թուրքական հոսքի» գործարկման կարևոր խոչընդոտներից մեկը, կարծես՝ վերջինը:

Թուրքական հոսք

 «Թուրքական հոսք» գազատարն ունի երկու խողովակաշար՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խ/մ, անցկացված են Սև ծովի հատակով: Առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի սպառողին, երկրորդով՝ Եվրոպայի հարավային և հարավարևմտյան երկրներին:

Գազատարը փոխարինում է «Հյուսիսային հոսք» նախագծին, որի չեղարկման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 2014թ.՝ հղվելով ԵՄ կողմից առաջադրվող խոչընդոտներին:

2015թ. «Թուրքական հոսքի» հետ կապված բանակցություններ սկսվեցին ՌԴ և Թուրքիայի միջև: Գազատարի հետ կապված աշխատանքները միառժամանակ կասեցվեցին նույն տարվա նոյեմբերին՝ կապված թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական ՍՈՒ24-ի կործանման հետ:

2017թ. մայիսին գազատարի շինարարական աշխատանքները մեկնարկեցին: 

«Թուրքական հոսք» գազատարի գործարկումը տեղի կունենա հունվարի 8-ին:

Պետք է նշել, որ բուլղարական կողմը գազատարի հետ կապված աշխատանքներին միանալու  համաձայնությունից կարճ ժամանակ առաջ շարունակում էր ձգձգել գործընթացը՝ պայմանավորելով դա Եվրամիության «պարտադիր գործընթացներով»:

Այն, որ նախագիծն ի վերջո հաստատվելու էր, հասկանալի էր՝ պայմանավորված հանգամանքով, որ այն շահավետ է բացառապես բոլոր կողմերի համար: Բուլղարիայի դրական պատասխանի վրա ազդեցություն ունեցան նաև ՌԴ-Արևմուտք վերջին զարգացումները:

Տեղի ունեցան Պուտին- Զելենսկի բանակցություններ՝ «Նորմանդական Քառյակի» շրջանակներում: Եվրոպական կողմը դրական արձագանքեց հանդիպման փաստին: Փորձագիտական ու լրատվական շրջանակներում փաստվեց՝ եռամյա դադարից հետո, բանակցան սեղանին նստելն արդեն իսկ փոխզիջում է:

Տեղի ունեցավ Լավրովի աշխատանքային այցը Վաշինգտոն: Չնայած կողմերի հարաբերություններում ճեղքում չարձանագրվեց, որոշ դրական էլեմենտներ կային բարձրաստիճան հայտարարություններում:

Գազատարի գործարկման մեջ փոքր չէ նաև ռուս-թուրքական մերձեցման գործոնը, որից փաստորեն օգտվում են բոլոր կողմերը, այդ թվում՝ Եվրոպան:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: