Հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ լավագույն օտարերկրյա ֆիլմերի կարճ ցանկը
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել Հայաստանից ներկայացված «Էրկեն կիշեր» («Երկար գիշեր») ֆիլմը: Այս մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով պաշտոնական կայքին:
Նշվում է, որ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը պատմական դրամա է, որը ներկայացնում է երեք պատմություն, որոնց իրար է կապում խորհրդանշական քարը:
Ինչպես նշվում է oscars.org կայքում, «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է եղել 91 ֆիլմ, որից ընտրվել է տասը:
Կարճ ցանկում հայտնված ֆիլմերը հետևյալն են՝ «Ներկված թռչուն» (Չեխիա), «Ճշմարտություն և արդարություն» (Էստոնիա), «Մերժվածները» (Ֆրանսիա), «Նրանք, ովքեր մնացին» (Հունգարիա), «Հանիլենդ» (Հյուսիսային Մակեդոնիա), «Կորպուս Կրիստի» (Լեհաստան), «Բոյովը» (Ռուսաստան), «Ատլանտիկա» (Սենեգալ), «Պարազիտ» (Հարավային Կորեա), «Ցավ և փառք» (Իսպանիա):
«Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությունը կկայանա 2020 թվականի փետրվարի 9-ին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ