ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Օսկար» մրցանակաբաշխության սկանդալներ. գողացված արձանիկներ, մրցանակաբաշխության ապստամբներ, ռասայական անհավասարություն

Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացել է «Օսկար» մրցանակաբաշխությունը: Նշենք, որ հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 95-րդ անգամ։ Այն տևել է մոտ երեք ժամ։ Հաղթողները որոշվել են 23 անվանակարգերում։

Օսկար մրցանակաբաշխության գրեթե մեկդարյա պատմությունը լի է սկանդալներով, որոնց թվում են մրցանակաբաշխությունը խափանելու փորձերը և գլխավոր մրցանակների գողությունը: Սակայն այս բոլոր միջադեպերն անցել են և արարողությունը դեռ ծաղկում ու զարգանում է։

«Օսկար»-ի հետ կապված աղմկահարույց սկանդալներիներից մեկը տեղի էր ունեցել պարզ անուշադրության պատճառով: Այն տեղի է ունեցել 2017 թվականին, երբ հաղորդավարներ Ֆեյ Դանաուեյը և Ուորեն Բիթին, (ովքեր 50 տարի առաջ մարմնավորել են Բոնիին և Քլայդին) հաղթող են հայտարարել «Լա Լա Լենդ» ֆիլմը։ Այդ պահին բեմ են բարձրացել դերասաններն ու ֆիլմի ստեղծողները։ Ոմանք նույնիսկ հասցրել են իրենց շնորհակալական խոսքն ասել։ Բայց, պարզվել է, որ լավագույն ֆիլմի մրցանակը պետք է պատկաներ «Լուսնի լույս» ֆիլմին։ Նման խայտառակություն տեղի է ունեցել միայն այն պատճառով, որ հաղորդավարներից մեկին սխալ ծրար են տվել։ «Լա Լա Լենդ» ֆիլմը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում պետք է հաղթեր: «Լուսնի լույս» ֆիլմի դերասաններին ու ստեղծողներին են հանձնվել մրցանակները՝ անկեղծ ներողություն խնդրելով։

Եղել են դեպքեր, երբ մրցանակի դափնեկիրները չեն ներկայացել արարողությանը։ 1973թ. Մառլ Բրանդոն, ով պետք է ստանար «Կնքահայրը» ֆիլմի «լավագույն դերասանի» մրցանակը, միջոցառմանը չի ներկայացել։ Բրանդոն հրաժարվել է մրցանակից, քանի որ կարծում էր, որ կինոարդյունաբերությունը բավականաչափ հարգանքով չի վերաբերվում բնիկ ամերիկացիներին:

Մրցանակաբաշխության մեկ այլ հիշարժան դեպք էլ տեղի է ունեցել 1974 թ.: Արարողության ժամանակ բեմում հանկարծակի հայտնվել է մերկ տղամարդ։ Դա կատարվել է այն պահին, երբ Մայքլ Ֆիլիպսը (հայտնի պրոդյուսեր) արդեն պատրաստվում էր հանդիսատեսին ներկայացնել «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդներին։ Մերկ տղամարդը վազել է բեմ և սկսել անհասկանալի ժեստեր ցույց տալ։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ ժեստերը նշանակել են «խաղաղություն ողջ աշխարհին»։ Կարճ «ներկայացումից» հետո տղամարդն անհետացել է կուլիսներում։ Այդ պահին բոլորը կարծես ապշել են։ Էլիզաբեթ Թեյլորը, ով պետք է հանդիսատեսին ներկայացներ նոմինանտների անունները, չի կարողացել անգամ մի բառ արտասանել։ Բայց իրավիճակը շուտով փրկել է համահաղորդավար Դեյվիդ Նիվենը: Պարզվել է, որ անհայտ մերկ տղամարդը Ռոբերտ Օպելն է, որը հայտնի էր իր վիճահարույց արարքներով՝ նա բազմիցս խախտել էր հասարակական կարգը՝ դրանով իսկ մարդկանց ուշադրությունը հրավիրելով իրեն հուզող խնդիրների վրա։ Ռոբերտը լուսանկարիչ էր, հիպի շարժման ակտիվ անդամ, նկարիչ և գեյ ակտիվիստ:

«Օսկար»-ի պատմության մեջ նաև ռասայական խտրականության հետ կապված դեպքեր են տեղի ունեցել: 1940 թվականին Հեթի ՄաքԴենիելը հաղթել է «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Հանրահայտ «Քամուց քշվածները» ֆիլմում նա մարմնավորել է սպասուհուն: Մրցանակի պատմության մեջ մինչ այդ սևամորթ հաղթողներ չէին եղել։ Արարողության ժամանակ Հեթին դահլիճի առանձին հատվածում է եղել։ Նրա հաղթանակը դարձավ ռասայական խտրականության խնդիրը լուծելու կարևորագույն նախադրյալներից մեկը։

Թվում է, թե բոլորովին վերջերս, արդեն մեր ժամանակներում՝ 2000 թվականին, տեղի է ունեցել ոչ պակաս աղմկոտ իրադարձություն: Անհայտ անձը հաջողացրել է գողանալ առանց փորագրության «Օսկարի» 55 արձանիկ: Գողությունը կատարվել է Լոս Անջելեսում, երբ մրցանակները գտնվել են քաղաքի բեռնման հարթակում: Գողացված արձանիկներից 52-ը հայտնաբերվել է մոտակայքում գտնվող աղբամանում, 1-ը՝ Մայամիում՝ թմրանյութերի հետ կապված օպերացիայի ժամանակ։ Իսկ երկուսը մինչ օրս չեն հայտնաբերվել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: