ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանի նախագահը հրաժարվել է երկրորդ ժամկետից

Табылды Кадырбеков/РИА «Новости»

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որի երդմնակալությունը տեղի ունեցավ 2017 թվականի նոյեմբերին, տեղեկացրել է, որ չի նախատեսում գնալ երկրորդ ժամկետի, տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հայտարարությունը նա արել է 2019 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսում։

Ասուլիսի մասնակից լրագրողներից մեկը նշել է, որ մեկ նախագահական ժամկետը կարող է չբավականացնել Ղրղզստանի ներկա նախագահին իրականացնելու բոլոր բարեփոխումները։

«Ոչ, ոչ, պետք չէ։ Երկրորդ ժամկետ պետք չէ»,- ասել է Ժեենբեկովը և հորդորել անցնել այլ հարցերի։

Ինչպես հայտնի է, Ղրղզստանի նախագահը ընտրվում է վեց տարի ժամկետով, բայց միայն մեկ անգամ։

Նշվում է, որ հաջորդ նախագահական ընտրությունները հանրապետությունում նշանակված են 2023 թվականին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: