ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլյա Սարկոզին դատարանի առջև կկանգնի 2020 թվականի հոկտեմբերին. ԶԼՄ

© РИА Новости / Алексей Витвицкий

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի նկատմամբ կոռուպցիայի և քննության վրա ազդելու մասին գործով դատական գործընթացը կանցկացվի հոկտեմբերի 5-22-ին, հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով France-Presse-ին:

Նախնական լսումները կկայանան 2020 թվականի հունիսի 17-ին: Այսպիսով, Սարկոզին կդառնա Ֆրանսիայի Հինգերորդ հանրապետության առաջին նախկին նախագահը, որի նկատմամբ կոռուպցիայի մեղադրանքով դատական գործընթաց կանցկացվի:

Վերջինս մասնավորապես կասկածվում է կաշառք տալու փորձերի և ծառայողական գաղտնիքը չպահպանելու մեջ։ Նման մեղադրանքներ էին ներկայացվել նաև նրա փաստաբան Տյերի Էրզոգիի և գերագույն դատախազ Ժիլբեր Ազիբերիի նկատմամբ, ով այժմ թոշակառու է։

Քննիչների կարծիքով 2014թ․ Սարկոզին Էրզոգի միջոցով փորձել է Ազիբերից փակ ծառայողական տեղեկատվություն ստանալ։ Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը ցանկացել է հետ ստանալ հետաքննության ընթացքում բռնագրավված փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ 2007թ․ իր նախընտրական քարոզարշավում անօրինական օգտագործվել են L'Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրի դրամական միջոցները։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: