ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարիֆը քննադատել է միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական երկրների դիրքորոշումը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը: Այս մասին Զարիֆը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության պետնախարար Նիլս Անենի հետ նախօրյակին Նյու Դելիում կայացած հանդիպմանը:

«Վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման եվրոպացիների գործողություններն իրավաբանորեն հիմնավորված չեն և քաղաքական առումով ռազմավարական սխալ են»,- Զարիֆի խոսքը մեջբերել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան հունվարի 14-ին հայտարարել են, որ գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմը, որի աշխատանքները կհամակարգի Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Այդ մասին ասված էր Բորելի՝ Բրյուսելում տարածված հայտարարության մեջ: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: