ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն փոխել է այցագրերի տրամադրման կարգը

Եվրամիությունը փոխել է այցագրերի տրամադրման կարգը, ինչի արդյունքում այժմ այցագիր ստանալու համար կարելի է դիմել մեկնելուց ոչ թե երեք, այլ վեց ամիս առաջ, փոխանցում է Tert.am:

Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի կայքում, փաստաթղթերը հնարավոր կլինի ներկայացնել բնակության երկրում, այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով: Սակայն ամեն 59 ամիսը մեկ անհրաժեշտ է անձամբ ներկայանալ հյուպատոսական վարչություն մատնահետքերը թողնելու համար:

Փոփոխությունների արդյունքում այցագրային լավ պատմություն ունեցողները հնարավորություն կստանան աստիճանաբար ավելացնել այցագրի վավերականության ժամկետը:

Նշվում է, որ փոփոխությունները կսահմանափակեն ապօրինի միգրացիան և կթեթևացնեն այցագրերի ստացումը զբոսաշրջիկների, առևտրականների և գործարարների համար:

Փոփոխությունները տարածվելու են բոլոր 105 երկրների համար, որոնց քաղաքացիները ԵՄ մուտք գործելու համար այցագրի կարիք ունեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2025
       
    29.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: