Լայն հասարակական համախմբման փոխարեն առաջացել են նոր բաժանումներ. Արթուր Վանեցյան
Ծայրահեղականությունն ու ծայրահեղությունն այսօրվա Հայաստանում չպետք է տեղ ունենան։ «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում իր համոզմունքն է հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հաղորդում է Panorama.am-ը։
«Սև-սպիտակ քաղաքական դաշտին այլընտրանք կա, աշխարհը լի է գույներով, նաև տասնյակ երանգներով։ Մենք մտադիր ենք մեր ուրույն տեղն ունենալ ընդհանուր քաղաքական գունապնակում»,- ասել է Վանեցյանը։
Նա նշել է, որ «թավշյա հեղափոխությունից» առաջ ու հետո մարդիկ արդարություն էին պահանջում, ինչպես նաև կենսամակարդակի, կրթության, առողջապահության, սոցիալական ոլորտներում ծառայությունների որակի բարձրացում։
«Խոստացան, բայց չարեցին»,-ընդգծել է ԱԱԾ նախկին տնօրենը։
Վանեցյանի խոսքով, լայն հասարակական համախմբման փոխարեն, առանց որի Հայաստանը չի կարող հաղթահարել երկրի ու հասարակության առաջ ծառացած սպառնալիքները, առաջացել են նոր ներքին բաժանումներ «սևերի ու սպիտակների», «հների ու նորերի», «համաձայնների և ոչ այնքան համաձայնների»։
«Նրանք անողոքաբար կռվում են միմյանց դեմ համընդհանուր ատելության մթնոլորտում: Առանձին թեմա է այս ամենում ուժային կառույցների ներգրավվածության անթույլատրելիությունը»,-ասել է Վանեցյանը:
Խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների մասին, նա ասել է՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, նրանք մնում են հուսալի և կանխատեսելի գործընկերներ։ Նրա խոսքով` Երևանն ու Մոսկվան պետք է պահպանեն բազմադարյա պատմությունն ու եղբայրական և ռազմավարական հարաբերությունների կուտակված ներուժը , զարգացնեն դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ և ՀԱՊԿ ձևաչափերում:
«Այսօր Հայաստանի իշխանության ղեկին շատերն են նրանցից, ովքեր ընդդիմություն եղած ժամանակ ագրեսիվ կերպով հանդես էին գալիս հակառուսական դիրքորոշմամբ, ընդհուպ անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի` ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ ներկայացնելը: Նրանք հայտարարում էին, որ ԵԱՏՄ-ն սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը: Այսօր նույն այդ մարդիկ ամեն հարմար առիթ օգտագործում են ընդգծելու համար ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարևորությունն ու կազմակերպության հետ համագործակցության խորացման անհրաժեշտությունը»,-հայտարարել է Վանեցյանը` ավելացնելով, որ իրական քաղաքականությունն ու պոպուլիզմն անհամատեղելի են։
Նա նշել է, որ բաց թողնված ու չիրականացրած հնարավորությունների մասին կարելի է երկար խոսել, բայց նույնիսկ ամենասիրով ընտանիքներում կարող են առաջանալ թյուրըմբռնումներ։
«Բարեբախտաբար, մեր ժողովուրդները միշտ իմաստուն են եղել՝ հաղթահարելու փոխհարաբերություններում ի հայտ եկած դժվարությունները։ Համոզված եմ, հիմա էլ իմաստությունը կբավարարի: Հարկավոր է կամք ու իմաստություն, և մեր ժողովուրդներն ունեն դրանք։
Ես պետք է ընդգծեմ, որ մեր հարաբերություններն ավելին են, քան առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ քաղաքական ուժերի հարաբերությունները: Այդ հարաբերությունները բազմադարյա պատմություն ունեն և կունենան բազմադարյա ապագա»,-նշել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ