ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ. Վանեցյան

photolure

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը կմնա իր պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով ՀՀՖ գործկոմի անդամների այն հայտարարությանը, որ Ֆեդերացիայի նախագահն առանց գործկոմի հաստատման չի կարող հավաքականի մարզիչ նշանակել, Վանեցյանն ասաց. «Տեղի է ունեցել իրավական կազուս: 2019 թվականի հունիսի 26-ին տեղի էր ունեցել ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում հաստատվել էր ՀՖՖ նոր կանոնադրությունը, ըստ որի Ֆեդերացիայի նախագահը կարող է նշանակել բոլոր տարիքային հավաքականների գլխավոր մարզիչներին: Համաձայն Արդարադատության պետական ռեգիստրի, այդ կանոնակարգը պետք է ներկայացվեր և 10 օրվա ընթացքում հաստատվեր ռեգիստրում:  Սակայն ՀՖՖ աշխատակիցը ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրել է հոկտեմբերի 25-ին»:

ՀՖՖ նախագահի խոսքով` բարձրացված աղմուկը ի սկզբանե եղել է տեխնիկական սխալի պատճառով: «Հաջողություններ եմ մաղթում Աբրահամ Խաշմանյանին և հույս ունեմ, որ նա իր ծանր աշխատանքով հաղթանակներ կբերի ընտրանուն։ Խաշմանյանը գործկոմի միանձնյա որոշմամբ է ընտրվել հավաքականի մարզիչ»,-ասել է Վանեցյանը:

Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի մի քանի ներկայացուցիչներ առոչինչ էին որակել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից Աբրահամ Խաշմանյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու փաստը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: