ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է հրադադարն Իդլիբում

ria.ru

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է նախօրեին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված որոշումը սիրիական Իդլիբում հրադադարի մասին և խոսել է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Իհարկե, ես ուրախ եմ հրադադարի կապակցությամբ: Սա լավ նորություն է և  նախադրյալ է Իդլիբի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Տեսնենք, թե ինչպես սա կաշխատի»,- ասել է Բորելը խորվաթական Զագրեբում Սիրիայի հարցով ԵՄ արտգործնախարարների արտակարգ հանդիպումից առաջ:

Պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ժամանակը չէ շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ կան բազմաթիվ հարցեր, որոնց հիման վրա անհրաժեշտ է բարելավել շփումները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ: «Շատ թեմաներ կան, որոնք մենք պետք է բարելավենք, քննարկենք: Հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք»,- պարզաբանել է Բորելը:

Հինգշաբթի օրը Մոսկվայում բանակցություններ են կայացել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի միջև` սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման վերաբերյալ: Հանդիպումից հետո համատեղ փաստաթուղթ է ընդունվել: Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը «Աստանայի ձևաչափին» և հայտարարել են կեսգիշերից սկսած հրադադարի ռեժիմի մասին: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են M4 մայրուղու համատեղ պարեկավորման մասին, որն այժմ գտնվում է զինյալների վերահսկողության տակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: