ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանն ու Թուրքիան կհստակեցնեն Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները

bbc

Մարտի 10-ին Անկարայում նախատեսվում են ռուս-թուրքական բանակցություններ սիրիական Իդլիբի վերաբերյալ: Կողմերը քննարկելու են M4 ավտոմայրուղու 70 կիլոմետրանոց հատվածում մարտի 15-ից նախատեսվող  համատեղ պարեկության մանրամասները, ինչպես նաև պետք է համաձայնեցնեն, թե ինչ է իրենից ենթադրելու մայրուղու երկայնքով անվտանգության գոտի ասվածը:

Այս մասին պայմանավորվածությունները ձեռք են  բերվել մարտի 5-ին Մոսկվայում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների ժամանակ: Դրանց շնորհիվ հնարավոր դարձավ Իդլիբի ապաէսկալացիայի գոտում իրավիճակը համեմատաբար կայունացել:

Փորձագետների կարծիքով՝ Անկարայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակության այցի ընթացքում սկզբունքային է լինելու М4 մայրուղուց հարավ ընկած շրջանների հարցը: Դրանք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի և Սիրիայի կառավարության համար: Հարավային շրջաններից ահաբեկիչների հեռանալը կբարձրացնի ռուսական Հմեյմիմ ավիաբազայի անվտանգությունը, որն այժմ Իդլիբից հասանելի է ահաբեկիչների համար: Բացի այդ, Իդլիբի հարավային շրջաններն ունեն նաև տնտեսական նշանակություն: Ալ-Ղաբ բերրի դաշտավայրի համար մարտերը շարունակվում են արդեն մի քանի տարի:

Անկարայում սպասվող բանակցություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին սպառնացել է Իդլիբում միակողման ռազմական գործողություններ սկսել, եթե Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարվեն:

Թեև պաշտոնապես Թուրքիան և Ռուսաստանը հայտարարում են, որ մարտի 6-ին Իդլիբում հաստատված հրադադարը պահպանվում է, սակայն մարտերն ամբողջությամբ չեն դադարել: Այսպես, «Հայաթ թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը չի միացել հրադադարին, և շարունակում է զինված հարձակումներն Իդլիբի հարավային շրջաններում և Հալեպից արևմուտք: Սիրիական բանակը ևս շարունակում է ռազմական գործողությունները: Նախօրեին կարճատև մարտերից հետո վերջիններիս հաջողվել է «Հայաթ թահրիր աշ Շամ»-ի ահաբեկիչներից ազատագրել Քաֆր Նաբալ քաղաքի մոտ երկու բնակավայր, որտեղից ահաբեկիչները հրթիռային հարվածների էին հասցնում ռուսական ավիաբազայի և Լաթաքիայի շրջանում բանակային օբյեկտների ուղղությամբ:

Ըստ ամենայնի, Անկարայում սպասվող բանակցությունների արդյունքերը մեծ նշանակություն կունենան Մոսկվայի պայմանավորվածություններից կատարման արդյունավետության և հետևաբար՝ տարածաշրջանային անվտանգության համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: