ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Forbes-ը Գյումրին ներառել է գարնանը ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ ուղղությունների ցանկում

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը հրապարակել է գարնանը ճանապարհորդելու համար 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկը, որում ընդգրկել է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին:

Պարբերականը նշում է, որ բյուջետային ավիաընկերությունների չվերթների շնորհիվ այժմ Գյումրի կարելի է հասնել անմիջապես Հունաստանից և Գերմանիայից: Աղբյուրը նաև նկատում է, որ այժմ Հայաստանի երկրորդ քաղաքը ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն 1988 թվականի երկրաշարժի պատճառով:

«Գարունը հիանալի ժամանակ է Գյումրի այցելելու համար, քանի որ խիստ ձմեռները հանդարտվում են, և ծաղիկները զարդարում են քաղաքը, որը նախապատրաստվում է Զատկի տոնակատարությանը՝ հյութեղ մրգերով և փլավով», -գրում է պարբերականը:

Նշվում է, որ Գյումրիում տեղակայված են նորաձև սրճարաններ, խանութներ և բնակության եզակի վայրեր: Պարբերականը նաև ընդգծում է, որ Գյումրիում ապրում են Հայաստանի ամենահումորով մարդիկ:

Տեղական ուտեստներից խորհուրդ է տրվում համտեսել պանրխաշը՝ պանրով և լավաշով ուտեստը։

Աղբյուրը խորհուրդ է տալիս նաև Գյումրու Ստ. Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոնում ներկայացման գնալուց առաջ համեղ թեյ խմել տեղի սրճարանում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: